FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  35

Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման պայմանները.
1. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունները կարող են վերակազմակերպվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերով և կարգով.
2. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունները կարող են միացվել կամ միաձուլվել ոչ պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությանը, եթե առկա է գործարքի նպատակահարմարությունը հիմնավորող գործարար ծրագիր, ընդ որում միացման կամ միաձուլման հետևանքով պետական մասնակցության չափը պետք է կազմի առնվազն 51 տոկոս, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրականացվող պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրերի.
3. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունները հիմնավորված ֆինանսական առողջացման տանող գործարար ծրագրերի առկայության դեպքում կարող են վերակազմակերպվել բաժանման կամ առանձնացման ճանապարհով: