Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 89 5. Պահառուի նկատմամբ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված վերահսկողության և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դրույթները տարածվում են նաև ենթապահառուի վրա` պատվիրակված գործառույթների իրականացման մասով, բացառությամբ այն դեպքի, երբ նա պարտավոր է միայն ի պահ ընդունել (պահպանել) ֆոնդի ակտիվները, ինչպես նաև եթե ենթապահառուի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս օտարերկրյա իրավաբանական անձը. 6. Պահառուն պարտավոր է վերահսկել ենթապահառուի կողմից պատվիրակված գործառույթների պատշաճ իրականացումը և ֆոնդի մասնակիցների օրինական շահերի պահպանումը և պատասխանատվություն է կրում նրա գործողության կամ անգործության հետևանքով առաջացած վնասների համար: Այդ դեպքում նա հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում ենթապահառուի նկատմամբ. 7. Պահառության գործառույթների պատվիրակման նպատակով պահառուն պարտավոր է նախապես ստանալ Կենտրոնական բանկի համաձայնությունը` սույն օրենքի 70-րդ հոդվածով կառավարչի գործառույթների պատվիրակման պայմանագրի համար սահմանված դրույթներին համապատասխան. 8. Ենթապահառուն պարտավոր է ապահովել պահառուի կողմից սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված վերահսկողության պատշաճ իրականացումը. 9. Եթե պահառուն բացահայտում է, որ ենթապահառուի գործողությունները խախտում են կամ կարող են խախտել սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի կամ ենթապահառության պայմանագրի պահանջները, ապա նա պարտավոր է ենթապահառուից պահանջել անմիջապես վերացնել խախտումը: Եթե պահառուի նշված պահանջը ներկայացնելուց հետո պահառուի սահմանած ողջամիտ ժամկետում ենթապահառուն չի վերացնում խախտումը, ապա պահառուն կարող է միակողմանի լուծել ենթապահառության պայմանագիրը. 10. Ենթապահառության պայմանագրի` սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված լուծումը կարող է պահանջել նաև Կենտրոնական բանկը, եթե ենթապահառուն թույլ է տվել օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներ, որոնք կարող են վտանգել ֆոնդի մասնակիցների օրինական շահերը: Կենտրոնական բանկի պահանջը պարտադիր է կողմերի համար և պետք է կատարվի Կենտրոնական բանկի սահմանած ողջամիտ ժամկետում և կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 89 Պահառության գործառույթների պատվիրակումը. 1. Պահառուն կարող է օրենքով սահմանված իր գործառույթների մի մասը կամ ֆոնդի ակտիվների մի մասի պահառության իր բոլոր գործառույթները պատվիրակել երրորդ անձին` վերջինիս հետ կնքված ենթապահառության պայմանագրին համապատասխան: Ընդ որում, պահառուի կողմից իր գործառույթների պատվիրակման արդյունքում չպետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որի դեպքում պահառուն փաստացի չի իրականացնում ֆոնդի պահառությունը. 2. Ենթապահառության պայմանագրով պետք է հստակ սահմանվեն այն գործառույթների կոնկրետ շրջանակը, որոնք պատվիրակվում են, կամ այն ակտիվները, որոնց պահառության գործառույթները պատվիրակվում են ենթապահառուին, ինչպես նաև սույն օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով կառավարչի գործառույթների պատվիրակման պայմանագրի համար սահմանված այլ դրույթներ. 3. Պահառուն պետք է համոզվի, որ երրորդ կողմը, որին պատվիրակվում են պահառուի գործառույթները, ունի բավարար կազմակերպական, տեխնիկական, ֆինանսական ռեսուրսներ և կարողություն պատվիրակված գործառույթների պատշաճ իրականացման համար. 4. Ենթապահառու կարող է լինել միայն համապատասխան տեսակի ակտիվների պահառության իրավունք ունեցող անձը, իսկ սույն օրենքով սահմանված լրացուցիչ գործառույթների պատվիրակման դեպքում` սույն օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները բավարարող անձը (Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող գործառույթների մասով` համապատասխան օտարերկրյա պետության օրենսդրության համաձայն` ֆոնդի ակտիվների պահառության իրավունք ունեցող անձը): Ենթապահառության պայմանագիր չի կարող կնքվել տվյալ ֆոնդի կառավարչի կամ նրա հետ փոխկապակցված այլ անձի հետ, բացառությամբ սույն օրենքի 86-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքերի: Ենթապահառության գործողության ընթացքում ենթապահառուի և կառավարչի միջև փոխկապակցվածության հանգեցնող հանգամանքների առաջացման դեպքում պահառուն պարտավոր է այդ հանգամանքների առաջացման պահից 6 ամսվա ընթացքում դադարեցնել ենթապահառության պայմանագիրը, եթե դրանք չեն վերանում նախքան 6-ամսյա ժամկետի ավարտը: |