FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ

article  11

Արբիտրների նշանակումը.
1. Կողմերն ազատ են արբիտրաժային համաձայնությամբ սահմանելու արբիտրին ներկայացվող ցանկացած պահանջ: Ոչ ոք չի կարող իր քաղաքացիության պատճառով զրկվել արբիտր նշանակվելու իրավունքից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ: Արբիտր կարող է լինել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ: Արբիտր չի կարող լինել դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված, հանցագործություն կատարելու համար դատապարտված անձը, ինչպես նաև այն անձը, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.
2. Կողմերն ազատ են համաձայնեցնելու արբիտրի կամ արբիտրների նշանակման ընթացակարգը` սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի դրույթների պահպանմամբ.
3. Եթե վերոհիշյալ համաձայնությունը բացակայում է`
    1) երեք կամ ավելի արբիտրներով իրականացվող արբիտրաժի դեպքում յուրաքանչյուր կողմը նշանակում է հավասար թվով արբիտր, և այդ կերպ նշանակված արբիտրները ձայների մեծամասնությամբ նշանակում են վերջին արբիտրին, որը հանդես է գալիս որպես տրիբունալի նախագահող: Եթե մի կողմը արբիտր նշանակելու մասին մյուս կողմի պահանջը ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, չի նշանակում արբիտր, կամ կողմերի նշանակած արբիտրներն իրենց նշանակման օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, համաձայնություն ձեռք չեն բերում վերջին արբիտրի նշանակման շուրջ, ապա կողմի խնդրանքով նշանակումը կատարում է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարանը.
    2) միանձնյա արբիտրի մասնակցությամբ արբիտրաժի դեպքում, եթե կողմերը չեն համաձայնվում արբիտրի նշանակման շուրջ, ապա կողմի խնդրանքով նշանակումը կատարում է այն կողմերի արբիտրաժային համաձայնությամբ նախատեսված նշանակողը, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարանը.
4. Եթե նշանակման ընթացակարգի վերաբերյալ համաձայնությունը չի նախատեսում նշանակումն ապահովող այլ միջոցներ, ապա կողմերից յուրաքանչյուրն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պահանջով կարող է դիմել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարան այն դեպքերում, երբ կողմերի համաձայնեցրած ընթացակարգը կիրառելիս`
    1) կողմերից մեկը չի գործում դրա պահանջներին համապատասխան, կամ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ

article  11

2) կողմերը կամ կողմերի նշանակած արբիտրները չեն կարողանում համաձայնության գալ սահմանված ընթացակարգի համաձայն, կամ 3) սահմանված ընթացակարգի շրջանակներում երրորդ կողմը, ներառյալ` հաստատությունը, չի կատարում իրեն վերապահված որևէ գործառույթ.
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված հարցերի վերաբերյալ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարանի որոշումները բողոքարկման ենթակա չեն: Դատարանը արբիտրին նշանակելիս պարտավոր է հաշվի առնել նրա որակավորման վերաբերյալ կողմերի համաձայնության մեջ առկա պահանջները և այն հանգամանքները, որոնք կարող են ապահովել անկախ և անաչառ արբիտրի նշանակումը, իսկ միջազգային արբիտրաժի դեպքում միանձնյա կամ երրորդ արբիտր նշանակելիս պարտավոր է հաշվի առնել նաև կողմերի երկրների քաղաքացի չհանդիսացող անձին որպես արբիտր նշանակելու նպատակահարմարությունը: