FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  30

Քաղաքացիական ծառայողի արձակուրդը.
1. Քաղաքացիական ծառայողն ունի ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք.
2. Քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տևողությունը 20 աշխատանքային օր է, իսկ լրացուցիչ արձակուրդի տևողությունը` չորս աշխատանքային օր.
3. Քաղաքացիական ծառայողին հերթական և (կամ) լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է այնպես, որ չխոչընդոտի տվյալ կառուցվածքային ստորաբաժանման բնականոն գործունեությանը.
4. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, քաղաքացիական ծառայողին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ ոչ ավելի, քան երեսուն օր.
5. Քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը.
6. Քաղաքացիական ծառայողներին արձակուրդ տրամադրում է գլխավոր քարտուղարը, իսկ գլխավոր քարտուղարին՝ համապատասխան մարմնի ղեկավարը: