FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  38

Ոստիկանության ծառայողի իրավական ապահովության պետական երաշխիքները. Ոստիկանության ծառայողը գործադիր իշխանության ներկայացուցիչ է և գտնվում է օրենքի ու պետության պաշտպանության ներքո: Ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների և պաշտոնատար անձանց համար: Դրանք չկատարելը կամ ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող գործողություններն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: Ոստիկանության ծառայողը պատասխանատվություն չի կրում սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրմամբ հանցագործություն կատարած անձին պատճառած ֆիզիկական կամ նյութական վնասի համար: Սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում գործող ոստիկանության ծառայողը ենթակա չէ պատասխանատվության՝ ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և քաղաքացիներին պատճառած վնասի համար, եթե չեն խախտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները: Այդ վնասը հատուցվում է պետության հաշվին: Ոստիկանության ծառայողի գործունեության վրա տարածվում են օրենքով սահմանված անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի, հիմնավորված ռիսկի և հրաման կամ կարգադրություն կատարելու կանոնները: Ոստիկանության ծառայողն իր պարտականությունները կատարելիս ենթարկվում է միայն իր անմիջական և ուղղակի պետերին, և ոչ ոք իրավասու չէ միջամտելու նրա օրինական գործողություններին, բացի օրենքով ուղղակիորեն լիազորված անձանցից: Ոչ ոք իրավունք չունի ստիպել ոստիկանության ծառայողին կատարելու այլ՝ սույն օրենքով իրեն չվերապահված պարտականություններ: Ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցից օրենքին հակասող ակնհայտ անօրինական հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ ստանալիս ոստիկանության ծառայողը պարտավոր է ղեկավարվել միայն օրենքի պահանջներով՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  38

Ակնհայտ անօրինական հրամանով, հանձնարարությամբ կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած ոստիկանության ծառայողները, ինչպես նաև անօրինական կարգադրություն, հանձնարարություն կամ հրաման տվող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով, իսկ ակնհայտ անօրինական հրամանը, հանձնարարությունը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է պատասխանատվությունը: Հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալված կամ կալանավորված ոստիկանության ծառայողները պահվում են առանձնացված կալանատներում և մեկուսարաններում: Ոստիկանության բոլոր ծառայողները ենթակա են կյանքի պարտադիր պետական ապահովագրման՝ համապատասխան բյուջետային միջոցների հաշվին: Ոստիկանության ծառայողների ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: