FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

article  31.4

Միջուկային նյութերի հաշվառումը միջուկային տեղակայանքներում.
1. Միջուկային տեղակայանքներում միջուկային նյութերի հաշվառման և հսկման համակարգը ներառում է հետևյալ տարրերը՝
    1) միջուկային նյութերի հաշվառումը, հսկողությունը և ֆիզիկական գույքագրումը.
    2) միջուկային նյութերի միջազգային և ներպետական փոխադրումների վերաբերյալ գրանցումները և դրանց հիման վրա հաշվետվությունների կազմումը.
    3) միջուկային նյութերի նկատմամբ երաշխիքների կիրառման կասեցման, կասեցման վերացման և դադարեցման փաստաթղթերի ձևակերպումը.
2. Միջուկային նյութերի ներպետական փոխադրման դեպքում առաքողը փոխադրման օրվանից մեկ շաբաթ առաջ կարգավորող մարմին է ներկայացնում նախնական տեղեկատվություն առաքվող միջուկային նյութերի տեսակի ու քանակի, ստացող միջուկային տեղակայանքի միջուկային նյութի հաշվեկշռի գոտու անվանման և կոդի վերաբերյալ.
3. Միջուկային նյութը ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում, ստացողը պետք է կատարի ստացված միջուկային նյութերի ստուգողական չափումներ: Միջուկային նյութերի բնութագրերում և քանակներում էական հակասություններ կամ անհամապատասխանություններ չհայտնաբերվելու դեպքում ստացողը հաստատում է առաքողի՝ միջուկային նյութերի վերաբերյալ տվյալները և այդ մասին տեղյակ է պահում առաքողին և կարգավորող մարմնին: Առաքողի ու ստացողի՝ միջուկային նյութերի հաշվեկշիռների գոտիների գրանցամատյաններում (GL-General Ledger) կատարվում են միջուկային նյութերի գույքաքանակների համապատասխան փոփոխությունները, և դրանց վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են կարգավորող մարմին գույքաքանակի փոփոխության օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում.
4. Միջուկային նյութերի բնութագրերում և քանակներում էական հակասություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում (երբ առաքողի-ստացողի տվյալների տարբերության բացարձակ արժեքը գերազանցում է չափման ճշտությունը), ստացողը միջոցներ է ձեռնարկում տարբերությունների պատճառները բացահայտելու համար և այդ մասին տեղյակ է պահում կարգավորող մարմնին: Տարբերությունների հարցը լուծվում է կարգավորող մարմնի ստուգողական չափումների հիման վրա:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

article  31.4

5. Միջուկային նյութերը Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում ստացողը ներմուծման նախատեսված օրվանից երկու շաբաթ առաջ ներմուծման մասին նախնական տեղեկատվություն է ներկայացնում կարգավորող մարմին: Կարգավորող մարմինը նախնական տեղեկատվությունը ստանալուց հետո՝ 3-օրյա ժամկետում, ԱԷՄԳ-ին ծանուցում է միջուկային նյութի ստացման մասին.
6. ԱԷՄԳ-ն կարող է միջուկային նյութի ստացումը ստուգելու որոշում ընդունել.
7. Միջուկային նյութը ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում, ստացողը պետք է կատարի ստացված միջուկային նյութերի ստուգողական չափումներ.
8. Միջուկային նյութերի բնութագրերում և քանակներում էական հակասություններ կամ անհամապատասխանություններ չհայտնաբերվելու դեպքում ստացողը հաստատում է առաքողի` միջուկային նյութի վերաբերյալ տվյալները և տեղեկացնում է առաքողին և կարգավորող մարմնին: Միջուկային նյութ ստացողը միջուկային նյութերի հաշվեկշիռների գոտիների գրանցամատյանում կատարում է միջուկային նյութերի գույքաքանակների համապատասխան փոփոխությունները և դրանց վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնում կարգավորող մարմին գույքաքանակի փոփոխության օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում.
9. Միջուկային նյութերի բնութագրերում և քանակներում էական հակասություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում (երբ առաքողի-ստացողի տվյալների տարբերության բացարձակ արժեքը գերազանցում է չափման ճշտությունը), ստացողը միջոցներ է ձեռնարկում տարբերությունների պատճառները բացահայտելու համար և այդ մասին տեղյակ է պահում կարգավորող մարմնին տարբերությունը հայտնաբերվելու օրվանից հետո՝ 3-օրյա ժամկետում: Տարբերությունների հարցը լուծվում է կարգավորող մարմնի կամ անհրաժեշտության դեպքում ԱԷՄԳ-ի ստուգողական չափումների հիման վրա.
10. Միջուկային նյութի արտահանման դեպքում առաքողը առաքման համար նախատեսված օրվանից երկու շաբաթ առաջ առաքման մասին նախնական տեղեկատվություն է ներկայացնում կարգավորող մարմին: Կարգավորող մարմինը նախնական տեղեկատվությունը ստանալուց հետո՝ 3-օրյա ժամկետում, ԱԷՄԳ-ին ծանուցում է միջուկային նյութի արտահանման մասին: ԱԷՄԳ-ն կարող է միջուկային նյութի առաքումը ստուգելու որոշում ընդունել:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

article  31.4

11. Արտահանվող միջուկային նյութի հաշվեկշռի գոտու գրանցամատյանում կատարվում են համապատասխան գրառումներ, և միջուկային նյութի գույքաքանակի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են կարգավորող մարմին գույքաքանակի փոփոխության օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում.
12. Միջուկային նյութի հաշվեկշռի գոտում միջուկային նյութերի ֆիզիկական գույքագրումն իրականացվում է առնվազն տարին մեկ անգամ.
13. Միջուկային նյութերի հաշվառումը կասեցվում է ԱԷՄԳ-ի համաձայնությունը ստանալուց հետո՝
    1) երբ դրանք օգտագործվում են գրամներով կամ ավելի փոքր քանակությամբ՝ որպես չափման սարքերի գրանցիչ.
    2) ոչ միջուկային գործունեության մեջ կիրառվող միջուկային նյութերի նկատմամբ, եթե դրանք վերականգնվող են.
    3) պլուտոնիումի նկատմամբ՝ եթե դրանում պլուտոնիում-238-ի կոնցենտրացիան գերազանցում է 80 տոկոսը.
14. Միջուկային նյութի հաշվառման կասեցումը միջուկային տեղակայանքի օպերատորի կողմից ձևակերպվում է միջուկային նյութերի գույքաքանակի փոփոխության հաշվետվության մեջ՝ որպես գույքաքանակի փոփոխություն և ներկայացվում կարգավորող մարմին.
15. Սույն օրենքի 31.4-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված հիմքերի վերացման, ինչպես նաև կասեցված միջուկային նյութի արտահանման դեպքում կարգավորող մարմնի որոշմամբ և ԱԷՄԳ-ի համաձայնությամբ միջուկային նյութերի հաշվառման կասեցումը վերացվում է.
16. Միջուկային նյութի կասեցման վերացումը միջուկային տեղակայանքի օպերատորի կողմից ձևակերպվում է միջուկային նյութի գույքաքանակի փոփոխության հաշվետվությունում՝ որպես գույքակազմի փոփոխություն և ներկայացվում կարգավորող մարմին.
17. Միջուկային նյութերի նկատմամբ հաշվառումը դադարեցվում է ԱԷՄԳ-ի համաձայնությունը ստանալուց հետո, երբ միջուկային նյութը սպառվել է կամ ֆիզիկապես, քիմիապես լուծվել է այնպես, որ այլևս չի կարող օգտագործվել միջուկային գործունեության մեջ կամ գործնականում դարձել է չվերականգնվող.
18. Միջուկային նյութի հաշվառման դադարեցումը միջուկային տեղակայանքի օպերատորի կողմից ձևակերպվում է միջուկային նյութերի գույքաքանակի փոփոխության հաշվետվության մեջ՝ որպես գույքաքանակի փոփոխություն և ներկայացվում է կարգավորող մարմին: