FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27.5

Կառավարչի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը.
1. Սույն օրենքի 27.2-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կառավարչի նկատմամբ կարող է կիրառվել հետևյալ կարգապահական տույժերից մեկը`
    1) նախազգուշացում.
    2) նկատողություն.
    3) խիստ նկատողություն.
    4) որակավորման դադարեցում.
2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է կիրառել միայն սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կարող է կիրառվել երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող կառավարչի կողմից կարգապահական խախտում կատարվելու դեպքում.
4. Կառավարչի նկատմամբ նախազգուշացում, նկատողություն և խիստ նկատողություն կիրառվելուց հետո համապատասխանաբար երեք ամսվա, վեց ամսվա և մեկ տարվա ընթացքում կարգապահական պատասխանատվության չենթարկվելու դեպքում կառավարիչը համարվում է կարգապահական տույժ չունեցող.
5. Կառավարչի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս հաշվի են առնվում խախտման հետևանքները, կառավարչի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը և կառավարչին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ.
6. Կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն ուղարկվում է կառավարչին այն կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում.
7. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում: