FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16

Տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրումը.
1. Նախաձեռնողը, որը մտադիր է իրականացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված նախատեսվող գործունեություն համայնքում, որի վարչական սահմաններում իրականացվելու է նախատեսվող գործունեությունը, համայնքի ղեկավարին է ներկայացնում ծանուցում, որը ներառում է՝
    1) նախաձեռնողի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.
    2) նախատեսվող գործունեության անվանումը` սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան, նպատակը, համառոտ նկարագիրը.
    3) նախատեսվող գործունեության իրականացման վայրը.
2. Համայնքի ղեկավարը ծանուցումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կատարում է շահագրգիռ հանրության ծանուցում և ծանուցումից հետո՝ ոչ շուտ, քան 21-րդ և ոչ ուշ, քան 25-րդ աշխատանքային օրն իրականացնում է հանրային լսում ազդակիր բնակավայրում.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հանրային լսումից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, համայնքի ավագանին որոշում է ընդունում նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու վերաբերյալ, որը պետք է պարունակի հիմնավորումներ դրա պատճառների մասին.
4. Համայնքի ղեկավարը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համայնքի ավագանու որոշման կայացման օրվանից հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված դեպքում համայնքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3-օրյա ժամկետում, լիազոր մարմնին և նախաձեռնողին է տրամադրում համայնքի ավագանու որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները.
5. Մեկից ավելի համայնքներում լսումներ իրականացվելու դեպքում առնվազն մեկ համայնքի կողմից սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան անհամաձայնությունը համարվում է նախատեսվող գործունեության վերաբերյալ անհամաձայնություն.
6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում համայնքի ավագանու կողմից որոշում չկայացվելու դեպքում նախաձեռնողը փաստաթղթերի փաթեթը կարող է փորձաքննության ներկայացնել առանց համայնքի ավագանու նախնական համաձայնության։