Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 47.22 Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից օրենքով նախատեսված պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը կամ օրենքին համապատասխան պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը. 1. Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից օրենքով նախատեսված պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը՝ առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով. 2. Արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից օրենքով նախատեսված պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը՝ առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով. 3. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի պաշտոնական ինտերնետային կայքէջում ծառայությունների կամ գնացուցակի կամ բուժանձնակազմի վերաբերյալ տվյալների կամ մասնագիտական ծառայություններ մատուցողների հետ հետադարձ կապի հնարավորության բացակայությունը՝ առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով. 4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: |