FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

ՏՈՊՈԼՈԳԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ. Տոպոլոգիայի հեղինակը կամ այլ իրավատերը կարող է անմիջականորեն կամ իր ներկայացուցչի միջոցով ԻՄՍ-ի տոպոլոգիայի պետական գրանցման հայտ (այսուհետ` հայտ) ներկայացնել պետական լիազորված մարմին: Եթե մինչև հայտ ներկայացնելը տոպոլոգիան օգտագործվել է, հայտը կարող է ներկայացվել մինչև առաջին օգտագործման թվականից երկու տարին լրանալը: Հայտը պետք է վերաբերի մեկ տոպոլոգիայի և պարունակի`
    ա) դիմում ԻՄՍ-ի տոպոլոգիայի պետական գրանցման վերաբերյալ, որտեղ նշվում է իրավատերը (հայտատուն), ինչպես նաև հեղինակը, եթե նա չի հրաժարվել որպես այդպիսին հիշատակվելուց, նրանց բնակության կամ գտնվելու վայրը և առաջին օգտագործման թվականը (եթե այն օգտագործվել է).
    բ) տոպոլոգիայի նույնականացման նյութեր, ներառյալ համառոտ շարադրանքը: Հայտին կցվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը: Հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է պետական լիազորված մարմինը: Պետական լիազորված մարմինը երկամսյա ժամկետում ստուգում է ստացված հայտի համապատասխանությունը սույն հոդվածի երրորդից հինգերորդ մասերով սահմանված պահանջներին: Ստուգման դրական արդյունքի դեպքում պետական լիազորված մարմինը հնգօրյա ժամկետում տոպոլոգիան գրանցում է ԻՄՍ-ների տոպոլոգիաների գրանցման Հայաստանի Հանրապետության պետական մատյանում (այսուհետ` պետական գրանցամատյան), տալիս է ԻՄՍ-ների տոպոլոգիաների պետական գրանցման վկայական (այսուհետ` վկայական) և եռամսյա ժամկետում իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում գրանցված տոպոլոգիայի մասին: Հայտը ներկայացնելու կամ պետական լիազորված մարմնի հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն իրավունք ունի լրացումներ, ուղղումներ և ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերի մեջ: Պետական գրանցման կարգը, վկայականի ձևը, դրա մեջ նշվող տվյալների ցանկը, պաշտոնական տեղեկագրում հրապարակվող տեղեկությունների ցանկը սահմանում է պետական լիազորված մարմինը: Պետական գրանցամատյանում գրանցված տեղեկությունները համարվում են հավաստի, քանի դեռ ապացուցված չէ հակառակը: Նշված տեղեկությունների հավաստիության համար պատասխանատվությունը կրում է հայտատուն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Իր իրավունքների մասին նախազգուշացնելու նպատակով տոպոլոգիայի հեղինակը կամ այլ իրավատերը իրավունք ունի պաշտպանվող տոպոլոգիայի, ինչպես նաև այդպիսի տոպոլոգիա պարունակող իրերի վրա զետեղել նախազգուշական գրառում` լատիներեն T տառի կամ այդ տառը շրջանակի, քառակուսու, փակագծերի կամ չակերտների մեջ վերցված պատկերի տեսքով` նշելով տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքի գործողության ժամկետի սկիզբը և իրավատիրոջը նույնականացնող տեղեկություն: