Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 Լիցենզիայի տրամադրումը. 1. Ապրանքային նշանի իրավատերը (լիցենզատու) կարող է լիցենզային պայմանագրով այլ անձի (լիցենզառու) թույլատրել օգտագործել ապրանքային նշանը բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը. 2. Լիցենզիան կարող է լինել՝ 1) բացառիկ, եթե այն տրված է միայն մեկ լիցենզառուի և բացառում է ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից ապրանքային նշանի օգտագործումը և այլ անձանց լիցենզիայի տրամադրումը. 2) ոչ բացառիկ, եթե այն չի բացառում դրա իրավատիրոջ կողմից ապրանքային նշանի օգտագործումը և ցանկացած այլ անձի լիցենզիայի տրամադրումը. 3) եզակի, եթե տրված է միայն մեկ լիցենզառուի, ինչը բացառում է ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից այլ անձանց լիցենզիայի տրամադրումը, սակայն չի բացառում ապրանքային նշանի օգտագործումը դրա իրավատիրոջ կողմից. 3. Լիցենզիան պետք է գրանցվի պետական գրանցամատյանում, որի համար լիցենզային պայմանագրի կողմերից մեկը պետական լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝ 1) դիմում` լիցենզիան գրանցելու մասին. 2) լիցենզային պայմանագիրը, լիցենզային պայմանագրից քաղվածք կամ լիցենզիայի տրամադրման մասին հայտարարություն՝ ստորագրված լիցենզատուի և լիցենզառուի կողմից. 3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը. 4) ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը (ներկայացուցչի առկայության դեպքում). 4. Լիցենզային պայմանագիրը, լիցենզային պայմանագրից քաղվածքը և լիցենզիայի տրամադրման մասին հայտարարությունը պետք է պարունակեն հետևյալ տվյալները՝ 1) լիցենզատուի ազգանունը, անունը (անվանումը) և գտնվելու վայրը (հասցեն). 2) լիցենզառուի ազգանունը, անունը (անվանումը) և գտնվելու վայրը (հասցեն). 3) ապրանքային նշանի գրանցման համարը, որի համար տրամադրվում է լիցենզիան. 4) լիցենզիայի տեսակը. 5) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար տրամադրվում է լիցենզիան. 6) լիցենզիայի գործողության ժամկետը. 7) լիցենզիայի գործողության տարածքը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 5. Պետական լիազոր մարմինը սույն հոդվածի 3-րդ մասում նշված փաստաթղթերն ստանալու օրվանից հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է դրանց փորձաքննությունը և սույն հոդվածի պահանջներին համապատասխանելու դեպքում լիցենզիան գրանցում է պետական գրանցամատյանում. 6. Լիցենզիան երրորդ անձանց նկատմամբ գործում է պետական գրանցամատյանում դրա գրանցման թվականից։ Գրանցված լիցենզիայի մասին տեղեկությունները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում. 7. Լիցենզային պայմանագրի որևէ պայման չկատարելու դեպքում լիցենզատուն սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն կարող է պահանջ ներկայացնել լիցենզառուին, որը չի պահպանել լիցենզային պայմանագրի որևէ պայման. 8. Չխախտելով լիցենզային պայմանագրի դրույթները` լիցենզառուն կարող է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների պաշտպանության հետ կապված հայց ներկայացնել դատարան միայն լիցենզատուի համաձայնությամբ։ Բացառիկ լիցենզիայի դեպքում լիցենզառուն կարող է այդպիսի հայց ներկայացնել, եթե ծանուցվելուց հետո ապրանքային նշանի լիցենզատուն ողջամիտ ժամկետում համապատասխան պահանջ չի ներկայացրել. 9. Պատճառած վնասի հատուցման համար ցանկացած լիցենզառու իրավունք ունի մասնակից դառնալու ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից սկսված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների պաշտպանության գործին. 10. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված լիցենզիայի պայմանների հետագա փոփոխությունները, ինչպես նաև լիցենզիայի չեղյալ հայտարարումը գրանցվում են պետական գրանցամատյանում, որի համար լիցենզային պայմանագրի կողմերից մեկը պետական լիազոր մարմին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝ 1) դիմում լիցենզիայի փոփոխությունը կամ չեղյալ հայտարարումը գրանցելու մասին. 2) լիցենզիայի փոփոխությունը կամ չեղյալ հայտարարումը հաստատող փաստաթուղթ կամ լիցենզիայի փոփոխության կամ չեղյալ հայտարարման մասին հայտարարություն՝ ստորագրված լիցենզատուի և լիցենզառուի կողմից. 11. Սույն հոդվածում նշված դիմումների ձևերը, դրանց լրացման, ներկայացման և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 12. Սույն հոդվածով նախատեսված դիմումները չեն կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել լիցենզիայի կամ դրա փոփոխությունների գրանցման օգտին. 13. Սույն հոդվածի համաձայն` ներկայացված դիմումների որևէ նշման կամ փաստաթղթի հավաստիությունը հիմնավոր կասկածներ հարուցելու դեպքում պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ. 14. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են ենթալիցենզիաների և օրենքով սահմանված դեպքերում՝ ֆրանչայզինգի նկատմամբ մութաթիս մութանդիս (mutatis mutandis)։ |