FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 15

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  62

Ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները.
1. Ապրանքի մատակարարման գործարքի՝ ԱԱՀ-ով հարկման բազան որոշելիս Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկման բազային գումարվում են նաև՝
    1) Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարման դեպքում՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարը.
    2) Օրենսգրքի 8-րդ բաժնի համաձայն՝ բնապահպանական հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարման դեպքում՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկի գումարը.
2. Տարայավորված ապրանքի մատակարարման դեպքում տարայի արժեքը ներառվում է ԱԱՀ-ով հարկման բազայի մեջ.
3. Ծխախոտի արտադրանքի ներմուծման և (կամ) մատակարարման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի.
4. ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով՝
    1) վերամշակման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանված կամ վերամշակման նպատակով ԵՏՄ անդամ պետություններ արտահանված հումքից ստացված ապրանքի ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում հումքի վերամշակման աշխատանքների և (կամ) ծառայությունների արժեքը, իսկ հումքի վերամշակման արդյունքում Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա նոր ապրանքի ստացման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազայում ներառվում է նաև այդ նոր ապրանքի համար Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարը.
    2) նորոգման (վերանորոգման) նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանված կամ նորոգման (վերանորոգման) նպատակով ԵՏՄ անդամ պետություններ արտահանված գույքի ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գույքի նորոգման (վերանորոգման) համար օգտագործված պահեստամասերի, դետալների, հանգույցների, այլ լրակազմող տարրերի արժեքը:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  62

Սույն մասով սահմանված դեպքերում՝ գործարքի կողմերի միջև կազմված փաստաթղթերի (այդ թվում՝ պայմանագրերի, հաշվարկային փաստաթղթերի) բացակայության, կամ այդ փաստաթղթերում հումքի վերամշակման աշխատանքների և (կամ) ծառայությունների, գույքի նորոգման (վերանորոգման) համար օգտագործված պահեստամասերի, դետալների, հանգույցների, այլ լրակազմող տարրերի արժեք նախատեսված չլինելու պարագայում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում՝
    ա. վերամշակման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանված հումքից ստացված ապրանքի ներմուծման դեպքում՝ վերամշակման արդյունք հանդիսացող ներմուծվող ապրանքի մաքսային արժեքի և արտահանված հումքի մաքսային արժեքի դրական տարբերությունը, իսկ հումքի վերամշակման արդյունքում Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա նոր ապրանքի ստացման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազայում ներառվում է նաև այդ նոր ապրանքի համար Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարը,
    բ. վերամշակման նպատակով ԵՏՄ անդամ պետություններ արտահանված հումքից ստացված ապրանքի ներմուծման դեպքում՝ վերամշակման արդյունք հանդիսացող ներմուծվող ապրանքի հաշվեկշռային արժեքի և արտահանված հումքի հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը, իսկ հումքի վերամշակման արդյունքում Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա նոր ապրանքի ստացման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազայում ներառվում է նաև այդ նոր ապրանքի համար Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարը, եթե այդ գումարը չի ներառվել վերամշակման արդյունք հանդիսացող ներմուծվող ապրանքի հաշվեկշռային արժեքում,
    գ. նորոգման (վերանորոգման) նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանված գույքի ներմուծման դեպքում՝ նորոգված (վերանորոգված) ներմուծվող գույքի մաքսային արժեքի և արտահանված գույքի մաքսային արժեքի դրական տարբերությունը,
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  62

դ. նորոգման (վերանորոգման) նպատակով ԵՏՄ անդամ պետություններ արտահանված գույքի ներմուծման դեպքում՝ նորոգված (վերանորոգված) ներմուծվող գույքի հաշվեկշռային արժեքի և արտահանված գույքի հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը.
5. ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով՝
    1) վերամշակման նպատակով «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ վերամշակման նպատակով ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված հումքից ստացված ապրանքի արտահանման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում հումքի վերամշակման աշխատանքների և (կամ) ծառայությունների արժեքը.
    2) նորոգման (վերանորոգման) նպատակով «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ նորոգման (վերանորոգման) նպատակով ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված գույքի արտահանման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գույքի նորոգման (վերանորոգման) համար օգտագործված պահեստամասերի, դետալների, հանգույցների, այլ լրակազմող տարրերի արժեքը: Սույն մասով սահմանված դեպքերում գործարքի կողմերի միջև կազմված փաստաթղթերի (այդ թվում՝ պայմանագրերի, հաշվարկային փաստաթղթերի) բացակայության, կամ այդ փաստաթղթերում հումքի վերամշակման աշխատանքների և (կամ) ծառայությունների, գույքի նորոգման (վերանորոգման) համար օգտագործված պահեստամասերի, դետալների, հանգույցների, այլ լրակազմող տարրերի արժեք նախատեսված չլինելու պարագայում՝
    ա. վերամշակման նպատակով «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված հումքից ստացված ապրանքի արտահանման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում վերամշակման արդյունք հանդիսացող արտահանվող ապրանքի մաքսային արժեքի և ներմուծված հումքի մաքսային արժեքի դրական տարբերությունը,
    բ. վերամշակման նպատակով ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված հումքից ստացված ապրանքի արտահանման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0,
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  62

գ. նորոգման (վերանորոգման) նպատակով «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված գույքի արտահանման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում նորոգված (վերանորոգված) արտահանվող գույքի մաքսային արժեքի և ներմուծված գույքի մաքսային արժեքի դրական տարբերությունը,
    դ. նորոգման (վերանորոգման) նպատակով ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված գույքի արտահանման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0.
6. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի: Սույն մասի կիրառության իմաստով`
    1) համարվում է, որ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուցման արժեքը (առանց ԱԱՀ-ի) 20 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման ապրանքի մատակարարման, համանման աշխատանքի կատարման կամ համանման ծառայության մատուցման գործարքների իրական արժեքից (առանց ԱԱՀ-ի), բացառությամբ՝
    ա. օրենքով սահմանված դեպքերում հրապարակային սակարկության միջոցով իրականացվող գործարքների,
    բ. ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման այն գործարքների, որոնք իրականացվում են հարկ վճարողի կողմից նախապես ընդունված գրավոր ակտում նշված կամ նախապես ընդունված այլ իրավական ակտում նշված առևտրային զեղչի չափով պակաս արժեքով, և այդ առևտրային զեղչը սույն ենթակետում նշված ակտերով սահմանված ժամանակահատվածում արտացոլվում է հարկ վճարողի կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում.
    2) գործարքի իրական արժեքի որոշման համար սույն կետում նշված առաջնահերթությամբ հիմք է ընդունվում՝
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  62

ա. համեմատելի հանգամանքներում տվյալ հարկ վճարողի կողմից նույն ապրանքի մատակարարման, նույն աշխատանքի կատարման կամ նույն ծառայության մատուցման դեպքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ ԱԱՀ-ով հարկման բազան, իսկ դրա բացակայության դեպքում՝ գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում նույն ապրանքի մատակարարման, նույն աշխատանքի կատարման կամ նույն ծառայության մատուցման դեպքում որպես ԱԱՀ-ով հարկման բազա հիմք ընդունվող մեծությունը կամ բ. համեմատելի հանգամանքներում տվյալ հարկ վճարողի կողմից համանման ապրանքի մատակարարման, համանման աշխատանքի կատարման կամ համանման ծառայության մատուցման դեպքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ ԱԱՀ-ով հարկման բազան, իսկ դրա բացակայության դեպքում՝ գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում համանման ապրանքի մատակարարման, համանման աշխատանքի կատարման կամ համանման ծառայության մատուցման դեպքերում որպես ԱԱՀ-ով հարկման բազա հիմք ընդունվող մեծությունը: Սույն կետի կիրառության իմաստով՝ նույն կամ համանման ապրանքի մատակարարման, նույն կամ համանման աշխատանքի կատարման կամ նույն կամ համանման ծառայության մատուցման գործարքների համեմատելի հանգամանքները որոշվում են համապատասխան գործարքի կատարման օրվան նախորդող 365 օրվա ընթացքում նույն կամ համանման ապրանքի մատակարարման, նույն կամ համանման աշխատանքի կատարման կամ նույն կամ համանման ծառայության մատուցման գործարքների հիման վրա:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  62

Սույն մասի դրույթները փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների (կամավոր անհատույց իրավաբանական օգնության) հարկման բազայի նկատմամբ չեն կիրառվում, եթե այդ ծառայությունների՝ սույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չի գերազանցում ԱԱՀ վճարողների՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5 տոկոսը: Փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների (կամավոր անհատույց իրավաբանական օգնության)՝ սույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան ԱԱՀ վճարողների՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5 տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասի դրույթները կիրառվում են այդ չափը գերազանցող մասի նկատմամբ.
7. Կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0 դրամ, իսկ իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ստացման ենթակա հատուցման գումարը` առանց ԱԱՀ-ի:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  62

8. Շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքի: 2021 թվականի հունվարի 1-ից հետո իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական և քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված՝ անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80 տոկոսը: Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող (օտարված) սեփականության դիմաց սեփականատիրոջը` կառուցված բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարաններով, բնակելի տներով կամ այլ տարածքներով հատուցելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով որոշվող արժեքը: Սույն մասի առաջին պարբերության դրույթները չեն կիրառվում՝
    1) եթե սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված գույքային միավորների օտարման գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով).
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  62

2) բանկի կամ վարկային կազմակերպության կողմից սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված այնպիսի գույքային միավորների օտարման գործարքների դեպքում, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչև «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը, և այդ գույքը բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում.
9. Շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար օրենքով սահմանված կարգով գնահատված` շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսի (գյուղատնտեսական նշանակության հողամասի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամտի) (այսուհետ սույն պարբերությունում՝ կադաստրային արժեք), իսկ դրա բացակայության դեպքում՝ անշարժ գույքի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսի չափով՝ հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ մեծությունը, ըստ ԱԱՀ-ի ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների, բաշխվում է հավասարաչափ: ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սույն մասով սահմանված գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու և (կամ) այդ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը դադարեցվելու դեպքում այդ հաշվետու ժամանակաշրջանում նշված գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է որպես սույն մասի առաջին պարբերությամբ որոշված հարկման բազայի և հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու օրերի՝ ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանում ներառվող օրերի մեջ ունեցած տեսակարար կշռի արտադրյալ:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  62

Սույն մասի առաջին պարբերության կիրառության իմաստով՝ միայն շինությունը (այդ թվում՝ շենքը, բնակելի կամ այլ տարածքը) կամ միայն հողամասը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված լինելու դեպքում կադաստրային արժեք է համարվում միայն շինության կամ միայն հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսը (գյուղատնտեսական նշանակության հողամասի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամուտը), իսկ շինությունը և հողամասը միասին վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված լինելու դեպքում՝ շինության և հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների հանրագումարի 80 տոկոսը: Սույն մասի դրույթները չեն կիրառվում, եթե սույն մասով սահմանված գույքային միավորների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով).
10. Հանձնարարության պայմանագրի հիման վրա հանձնակատարի կողմից ծառայությունների մատուցման դեպքում հանձնակատարի համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում հանձնակատարին հասանելիք գումարը (վարձատրության և հանձնակատարի կողմից իր անունով կատարած ծախսերի դիմաց, որպես փոխհատուցում, վճարվող գումարը)` առանց ԱԱՀ-ի, իսկ հանձնարարողի համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում հանձնարարության պայմանագրի հիման վրա հանձնակատարի միջոցով ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ընդհանուր արժեքը` առանց ԱԱՀ-ի:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  62

11. Կոմիսիայի պայմանագրի հիման վրա կոմիսիոների կողմից ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դեպքում (բացառությամբ սույն մասով սահմանված դեպքի) կոմիսիոների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում կոմիսիայի պայմանագրի հիման վրա իր կողմից մատակարարված ապրանքի կամ կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը (առանց ԱԱՀ-ի), իսկ կոմիտենտի համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում կոմիսիայի պայմանագրի հիման վրա կոմիսիոների միջոցով մատակարարված ապրանքի կամ կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության արժեքի (առանց ԱԱՀ-ի) և կոմիսիոներին հասանելիք գումարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը: Կոմիսիոների համար ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է իր կողմից մատակարարված ապրանքի կամ կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքով նաև այն դեպքերում, երբ կոմիսիայի պայմանագրի հիման վրա կոմիսիոների կողմից այլ անձից ձեռք բերված ապրանքը կամ ընդունված աշխատանքի արդյունքը կամ ստացված ծառայությունը հանձնվում է կոմիտենտին: Եթե կոմիսիայի պայմանագրի հիման վրա ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքը, Օրենսգրքի համաձայն, ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման կամ ենթակա է ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման, ապա կոմիսիոների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում իրեն հասանելիք գումարը (վարձատրության և կոմիսիոների կողմից իր անունով կատարած ծախսերի դիմաց որպես փոխհատուցում վճարվող գումարը)` առանց ԱԱՀ-ի.
12. Գործակալության պայմանագրի հիման վրա գործակալի կողմից ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դեպքում՝
    1) եթե գործակալը գործում է պրինցիպալի անունից և պրինցիպալի հաշվին, ապա գործակալի և պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված՝ համապատասխանաբար հանձնակատարի և հանձնարարողի համար ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոններով.