Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 324 Հարկ վճարողի սնանկությունը. 1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում գործում է մորատորիում (պարտատերերի պահանջների բավարարման սառեցում), որի դեպքում պահանջները բավարարվում են ըստ օրենքով սահմանված հերթականության, իսկ ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների կատարումն իրականացվում է այդ ծրագրով սահմանված կարգով. 2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում կանխավճարներ չեն հաշվարկվում, դադարում է պարտապանի՝ հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժերի և տուգանքների հաշվեգրումը: Ընդ որում, պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում մինչև վճռի ուժի մեջ մտնելը հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) կամ այլ եղանակով (այդ թվում՝ ճշտված հաշվարկներով) այդ ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար լրացուցիչ առաջացած հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժերը և տուգանքները հաշվարկվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը. 2.1. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում կասեցվում է պարտապանի՝ մինչև վճռի կայացման օրվա դրությամբ առկա հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժերի և տուգանքների հաշվեգրումը: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 324 2.2. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռը կայացվելուց հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար տույժերը և տուգանքները հաշվարկվում են Օրենսգրքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում մինչև վճռի ուժի մեջ մտնելը հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) կամ այլ եղանակով այդ ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար լրացուցիչ հայտնաբերված հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժերը և տուգանքները հաշվարկվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը, իսկ վճռի ուժի մեջ մտնելու օրվանից հետո հաշվարկման ենթակա տույժերի և տուգանքների հաշվեգրումը կասեցվում է. 2.3. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) տույժերը և տուգանքները հաշվարկվում են Օրենսգրքով սահմանված կարգով: Ընդ որում, եթե սնանկության վարույթն ավարտվում է պարտապանի առողջացմամբ, ապա սույն հոդվածով սահմանված կարգով կասեցված տույժերը, տուգանքները համարվում են դադարած, իսկ եթե սնանկության վարույթն ավարտվում է առողջացման ծրագրի չկատարման հետևանքով, ապա կասեցված տույժերը հաշվեգրվում են պարտապանի անձնական հաշվի քարտում. 3. Պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածները ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողի անունից կառավարչի կողմից ներկայացված` սնանկության վարույթի ընթացքում լրացուցիչ առաջացած հարկային պարտավորությունները գրանցվում են այդ տեղեկատվության ընդունման ամսաթվով (որպես ապառք, որի նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում): |