FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  443.5

Ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակման հետ կապված հարկային մարմնի լիազորությունները.
1. Ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակման հետ կապված՝ հարկային մարմինը ֆինանսական հաստատությունից ստանում է հաշվետերերի և վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների վերաբերյալ սույն գլխին համապատասխան ներկայացվող տեղեկություններ: 2․ Հարկային մարմինը ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունները փոխանցում է օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին (հաշվետու պետություններին), որոնք ներառված են այն պետությունների (տարածքների) ցանկում, որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում, և որոնց ռեզիդենտներն են հանդիսանում հաշվետերերը և վերահսկող անձինք: Պետությունների (տարածքների) ցանկը, որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում, հրապարակում է հարկային մարմինը՝ այն տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում.
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին ֆինանսական հաշիվների մասին տեղեկության փոխանցման, հարկային մարմնի կողմից այդպիսի իրավասու մարմիններից տեղեկության ստացման կարգերը, ինչպես նաև փոխանցված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները սահմանում է Կառավարությունը.
4. Հարկային մարմինն իրավունք ունի Համաձայնագրերով սահմանված նպատակներով օգտագործելու օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններից ստացված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունները՝ որպես Օրենսգրքի 350-րդ հոդվածով սահմանված՝ երրորդ անձից ստացված տեղեկություններ։