Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 429 Անմաքս առևտրի խանութի տիրապետողի պարտականությունները. Անմաքս առևտրի խանութի տիրապետողը պարտավոր է՝ պահպանել անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու պայմանները, որոնք սահմանվել են սույն Օրենսգրքի 427-րդ հոդվածի երկրորդ և երրորդ պարբերություններով, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ՝ սույն Օրենսգրքի 427-րդ հոդվածի հինգերորդ պարբերությանը համապատասխան. պահպանել «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանները, որոնք սահմանվել են սույն Օրենսգրքի 244-րդ հոդվածի 3-րդ կետով. ապահովել «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված և անմաքս առևտրի խանութում չիրացված ապրանքների պահպանվածությունը. ապահովել մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը. վարել անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառում, ինչպես նաև այդ ապրանքների վերաբերյալ մաքսային մարմիններին հաշվետվություններ ներկայացնել, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. կատարել մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը սույն Օրենսգրքի 247-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ սույն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին և 73-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետի վերջին օրվանից ոչ ուշ. իրեն անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկած մաքսային մարմնին տեղեկացնել անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելիս իր կողմից ներկայացված տեղեկությունների փոփոխության մասին և ներկայացնել այդ փոփոխությունները հաստատող փաստաթղթեր՝ այդ տեղեկությունների փոփոխման օրվանից կամ այդ փոփոխությունների մասին իրեն հայտնի դառնալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում. կատարել սույն Օրենսգրքով սահմանված և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող այլ պարտականություններ: Գլուխ 61 Լիազորված տնտեսական օպերատորը |