Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 45 Մաքսատուրքի վճարման ժամկետների փոփոխության ընդհանուր պայմանները. 1. Ներմուծման մաքսատուրքի վճարման հետաձգումը հայտարարատուին կամ նրա լիազորած անձին ներմուծման մաքսատուրքի վճարման՝ սահմանված ժամկետից ուշ վճարելու հնարավորության տրամադրումն է «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար. 2. Մաքսատուրքի տարաժամկետ վճարումը հայտարարատուին կամ նրա լիազորած անձին մաքսատուրքի վճարման՝ սահմանված ժամկետից ուշ՝ մաս-մաս վճարման հնարավորության տրամադրումն է. 3. Մաքսատուրքի վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունը տրամադրվում է Միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ժամկետներով. 4. Մաքսատուրքի վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունը կարող է տրամադրվել միայն Միության մաքսային օրենսգրքի 9-րդ գլխով նախատեսված ապահովումների առկայության դեպքում. 5. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքերի ժամկետների փոփոխության համար հաշվարկվում են Միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված չափով. 6. Ներմուծման մաքսատուրքերի վճարման ժամկետի հետաձգումը կամ տարաժամկետումը տրամադրվում է հայտարարատուին Միության մաքսային օրենսգրքի 58-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներին համապատասխան՝ մաքսային մարմնի որոշման հիման վրա. 7. Մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 6-րդ մասում նշված՝ ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը սահմանում է Կառավարությունը. 8. Ներմուծման մաքսատուրքի վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշումն ընդունվում է դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում. 9. Ներմուծման մաքսատուրքի վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունը տրամադրելու կամ մերժելու մասին որոշումը ներկայացվում է դիմումը ներկայացրած անձին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 45 10. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված որոշման մեջ նշվում է այն ժամկետը, որով տրամադրվում է ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորությունը, իսկ մերժվելու դեպքում որոշման մեջ նշվում են մերժման պատճառները. 11. Տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու մասին գրավոր որոշումը ներառում է նաև ներմուծման մաքսատուրքի վճարման ժամանակացույցը. 12. Միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ ներմուծման մաքսատուրքեր վճարողը մաքսային մարմիններ է ներկայացնում ներմուծման մաքսատուրքերի վճարման հետաձգումը կամ տարաժամկետումը հիմնավորող փաստաթղթեր հետևյալ պետական կառավարման համակարգի մարմիններից. 1) Միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմքերի առկայության պարագայում՝ Հայաստանի Հանրապետության՝ արտակարգ իրավիճակների ոլորտի քաղաքականության համար պատասխանատու պետական լիազոր մարմնից. 2) Միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հիմքերի առկայության պարագայում՝ Հայաստանի Հանրապետության՝ ֆինանսների ոլորտի քաղաքականության համար պատասխանատու պետական լիազոր մարմնից. 3) Միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքերի առկայության պարագայում՝ միջազգային պայմանագրերով համապատասխան իրավասու պետական մարմնի կողմից. 4) Միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հիմքերի առկայության պարագայում՝ Հայաստանի Հանրապետության՝ գյուղատնտեսության ոլորտի քաղաքականության համար պատասխանատու պետական լիազոր մարմնից. 5) Միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝ Հանձնաժողովի նախատեսած դեպքերում՝ համապատասխան ոլորտում լիազորված պետական կառավարման համակարգի մարմնից․ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 45 6) Միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների, այդ թվում՝ հումքի, նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների, դրանց համալրող մասերի և պահեստամասերի՝ արդյունաբերական վերամշակման մեջ օգտագործելու հիմքի առկայության պարագայում՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության համար պատասխանատու պետական լիազոր մարմնից: |