FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  224

Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրությունը.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին և Միության անդամ երկրների հետ փոխադարձ առևտրի վիճակագրության վարման, ինչպես նաև տնտեսության վիճակի վերլուծության նպատակներով մաքսային մարմինները Կառավարության սահմանած կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանով կամ վիճակագրական տարածքով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքում և մշակում.
2. Մաքսային քաղաքականության իրականացման նպատակով մաքսային մարմինները մաքսային վիճակագրությունը վարում են Հանձնաժողովի սահմանած մեթոդաբանությամբ.
3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 360-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, սահմանում է ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության վարման կարգը.
4. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 360-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային վիճակագրության վարման հատուկ կարգը, որն օգտագործվում է միայն մաքսային նպատակների համար: