FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  37

ՄՈՒՀ-ի ֆինանսավորումը.
1. ՄՈՒՀ-ի գործունեության ֆինանսավորման աղբյուրներն են՝
    1) պետական բյուջեից ստացված ֆինանսավորումը.
    2) դրամաշնորհները.
    3) վճարովի ուսուցման ծառայություններից ստացված եկամուտները, այդ թվում՝ ուսման վարձի վճարները.
    4) աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակներում և գործատուի պատվերով իրականացվող կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողների կրթաթոշակների կամ ուսման վարձի փոխհատուցումները.
    5) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
    6) վարկային միջոցները, բացառությամբ պետական ՄՈՒՀ-երի.
    7) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների.
    8) այլ պետություններից ստացված ֆինանսավորումը.
    9) օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցները.
2. ՄՈՒՀ-երը պետական բյուջեից կարող են ֆինանսավորվել հետևյալ ձևերով.
    1) ինստիտուցիոնալ ֆինանսավորում, որը հատկացվում է պետական և հանրային ՄՈՒՀ-երին ենթակառուցվածքների պահպանման և զարգացման, ինչպես նաև կրթության կազմակերպման և կրթության որակի բարելավման նպատակով՝ անկախ ՄՈՒՀ-ին տրամադրվող պետական կրթաթոշակներից.
    2) կրթաթոշակների տրամադրում՝ կրթաթոշակի ձևով ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ՄՈՒՀ ընդունելության արդյունքների կամ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության հիմքով այն ուսանողներին, որոնք բավարարում են կրթաթոշակի ստացման սահմանված պահանջները և չափանիշները կամ օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային ուսումնառության համար կնքել են համապատասխան պայմանագիր.
    3) ուսանողական ֆինանսական խրախուսում՝ ուսուցման հետ կապված այլ ծախսերի կամ ակադեմիական և աշխատանքային արդյունքների ձեռքբերումների համար լավագույն ուսանողներին ֆինանսական աջակցություն, որոնք բավարարում են ֆինանսական խրախուսման սահմանված պահանջները և չափանիշները.
    4) մրցակցային ֆինանսավորում, որը տրամադրվում է ՄՈՒՀ-ի զարգացմանն ուղղված նորարարական-նպատակային ծրագրերի ֆինանսավորմանը՝ մրցութային հիմունքներով.
    5) նպատակային ֆինանսավորում՝ պետության կողմից կոնկրետ միջոցառումների իրականացման համար տրամադրվող ֆինանսավորում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  37

3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող ուսանողների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից պետական և հանրային ՄՈՒՀ-երին տրամադրվում է ֆինանսավորում։ Ֆինանսավորման կարգը սահմանում է Կառավարությունը.
4. Պետական և հանրային ՄՈՒՀ-երի ֆինանսավորումն իրականացվում է՝ հիմք ընդունելով ՄՈՒՀ-երի գործունեության և սույն օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրերի իրականացման ծախսերի ֆինանսական հաշվարկը.
5. ՄՈՒՀ-երը կարող են իրականացնել օրենքով չարգելված և ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.
    1) կազմակերպել հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր՝ լիցենզիայով սահմանված պահանջների պահպանմամբ.
    2) մշակել և իրականացնել լրացուցիչ կրթական ծրագրեր՝ մասնագիտական ուսուցման, վերապատրաստման, արտադպրոցական դաստիարակության, նախապատրաստական դասընթացների և ոչ ֆորմալ ուսուցման այլ ձևերով.
    3) ստեղծել ռեսուրս-կենտրոն՝ կրթության ոլորտի ու սոցիալական գործընկերների կարիքներին համապատասխան.
    4) ստեղծել ՄՈՒՀ-երի և այլ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների միջև փոխադարձ ծառայությունների և փոխգործակցության ցանց.
    5) իրականացնել ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գործունեություն, այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պատվերով կամ համագործակցությամբ.
    6) լիցենզավորված կրթական ծրագրերի որակավորումներին և զբաղմունքին համապատասխան, ինչպես նաև աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելով գործնական աշխատանքային ուսուցման շրջանակներում մատուցել ծառայություն, կազմակերպել արտադրություն, արտադրանքի իրացում և վաճառք.
    7) մշակել և հրատարակել գրականություն, ձեռնարկներ, ուղեցույցներ և այլ ուսումնամեթոդական նյութեր.
    8) կազմակերպել հանրային սնունդ՝ ուսանողների (ունկնդիրների), աշխատողների, ՄՈՒՀ-ի հետ համագործակցող գործատուների և այլ հաճախորդների համար.
    9) տրամադրել կեցության ծառայություններ, շահագործել հանրակացարաններ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  37

10) կազմակերպել ուսանողների և աշխատողների հանգստի, ժամանցի և առողջ ապրելակերպի միջոցառումներ.
    11) իրականացնել կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի գործունեություն և կազմակերպել միջոցառումներ.
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակների իրականացման համար ՄՈՒՀ-ը կարող է հիմնադրել տնտեսական ընկերություն կամ դառնալ դրա մասնակից՝ օրենքով և լիազոր մարմնի սահմանած կարգով.
7. ՄՈՒՀ-երը կարող են իրականացնել իրենց որակավորումներին համապատասխան կամ դրանցից ածանցված ապրանքների ու ծառայությունների փորձարկում.
8. ՄՈՒՀ-երը սահմանված կարգով իրականացնում են իրենց տնտեսական և ֆինանսական գործունեության հաշվապահական հաշվառումը.
9. ՄՈՒՀ-ի տնտեսական և ֆինանսական գործունեության վերահսկողությունը իրենց լիազորությունների սահմանում իրականացնում են լիազոր մարմինները.
10. ՄՈՒՀ-ի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել անկախ աուդիտի (վերստուգման)` Կառավարության սահմանած կարգով: