Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 Վտանգավոր կերի` շուկայից հետկանչումը, օգտահանումը և ոչնչացումը. 1. Վտանգավոր կերը կերի շղթայի օպերատորի կողմից ենթակա է առանձին հաշվառման ու պահման, շուկայից հետկանչման և փորձաքննության. 2. Վտանգավոր կեր տնօրինողը պարտավոր է անհապաղ սկսել հետկանչման գործընթաց` ձեռնարկելով հետևյալ քայլերը` 1) տվյալ խմբաքանակի կերը և կերային հավելումները ենթարկել առանձին հաշվառման ու պահման. 2) այդ մասին տեղեկացնել տվյալ կերի և կերային հավելումների մատակարարին, ձեռք բերողին և լիազոր մարմնին. 3. Լիազոր մարմինն ապահովում է հայտնաբերված վտանգավոր կերի հավելումների ամբողջ խմբաքանակի` շուկայից հետկանչման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը, դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի և աստիճանի վերլուծությունը, ինչպես նաև այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է ազգաբնակչությանը. 4. Եթե վտանգավոր կերն իրացվել է սպառողին, ապա վաճառողը պարտավոր է հետ վերցնել այդ կերը և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բավարարել սպառողների պահանջները. 5. Եթե օրենքով սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կատարած փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կերը կամ կերային հավելումները վտանգավոր են, վտանգավոր խմբաքանակի կերը և վտանգավոր կերային հավելումները ենթակա են օգտահանման կամ ոչնչացման. 6. Վտանգավոր կերի հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, պահումը, օգտահանումը կամ ոչնչացումը կատարվում են տվյալ կերը և կերային հավելումները տնօրինողի միջոցների հաշվին: |