FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  138

Հայցի ապահովման և հայցի նախնական ապահովման հետ կապված վնասների հատուցումը.
1. Գործին մասնակցող անձը կամ այլ անձը, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, իրավունք ունի հայցադիմում ներկայացնելու նույն դատարան՝ ընդդեմ հայցի ապահովման միջոց պահանջած գործին մասնակցող անձի` հայցի ապահովմամբ իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով, եթե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ներկայացված հայցը մասնակի կամ ամբողջությամբ մերժվել է, թողնվել է առանց քննության, կամ գործի վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 7-րդ կամ 11-րդ կետերով նախատեսված հիմքով.
2. Անձը, որի դեմ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց, իրավունք ունի հայցադիմում ներկայացնելու նույն դատարան՝ ընդդեմ հայցի նախնական ապահովման միջոց պահանջած անձի` նախնական ապահովմամբ իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով, եթե սահմանված ժամկետում չի ներկայացվել հայցադիմում այն պահանջով, որի կապակցությամբ կիրառվել է նախնական ապահովման միջոց, բացառությամբ պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում հաշտության համաձայնության կնքման դեպքերի, կամ ներկայացված հայցը մերժվել է, թողնվել է առանց քննության կամ գործի վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 7-րդ կամ 11-րդ կետերով նախատեսված հիմքով.
3. Գործին մասնակցող անձը, որի միջնորդությամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, իրավունք ունի հայցադիմում ներկայացնելու նույն դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը չկատարելու հետևանքով իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով: