FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  349

Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումները քննող դատարանները.
1. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է պարտապանի բնակության (գտնվելու) վայրի դատարան.
2. Եթե պարտապանը Հայաստանի Հանրապետությունում բնակության (գտնվելու) վայր չունի, կամ նրա բնակության (գտնվելու) վայրն անհայտ է, դիմումը ներկայացվում է պարտապանին պատկանող գույքի գտնվելու վայրի դատարան.
3. Եթե օտարերկրյա դատական ակտն իր բնույթով չի ենթադրում հարկադիր կատարում որևէ մեկ պարտապանի նկատմամբ կամ ընդհանրապես հարկադիր կատարում չի պահանջում, ապա այդպիսի ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է այն ներկայացնող անձի բնակության (գտնվելու) վայրի դատարան.
4. Եթե օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության ոչ իրավասու դատարան, ապա վերջինս պարտավոր է սույն օրենսգրքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով այն հանձնել իրավասու դատարանին: