Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 34 Ուսումնասիրություն սկսելու նախաձեռնությունը. 1. Բավարար հիմքերի առկայության դեպքում լիազոր մարմինն ուսումնասիրություն է սկսում՝ պարզելու տնտեսության ճյուղին հասցված նյութական վնասի կամ նյութական վնասի վտանգի առկայությունը, ինչպես նաև նյութական վնասի կամ նյութական վնասի վտանգի և ուսումնասիրվող ապրանքի գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման միջև պատճառահետևանքային կապը: Ուսումնասիրությունը կարող է սկսվել՝ 1) տնտեսության ճյուղի կողմից լիազոր մարմին ներկայացված դիմումի հիման վրա. 2) տնտեսության ճյուղի անունից օրենքով սահմանված կարգով հանդես եկող անձի՝ լիազոր մարմին ներկայացրած դիմումի հիման վրա. 3) լիազոր մարմնի նախաձեռնությամբ. 2. Սույն օրենքի իմաստով ուսումնասիրություն սկսելու գրավոր դիմումը համարվում է ներկայացված տնտեսության ճյուղի կողմից կամ նրա անունից միայն այն դեպքում, երբ դիմումին կողմ արտահայտված նման ապրանքի ներքին արտադրողների համատեղ արտադրությունը կազմում է դիմումին կողմ կամ դեմ արտահայտված նման ապրանքի ներքին արտադրողների ընդհանուր արտադրության կեսից ավելին: Միաժամանակ, համարվում է, որ դիմումը չի ներկայացվել տնտեսության ճյուղի կողմից կամ նրա անունից, և ուսումնասիրություն չի նախաձեռնվում, եթե դիմումին կողմ արտահայտված նման ապրանքի ներքին արտադրողների համատեղ արտադրությունը փոքր է տնտեսության ճյուղի նման ապրանքի ընդհանուր արտադրության 25 տոկոսից. 3. Լիազոր մարմին ներկայացված գրավոր դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները. 1) դիմողի անունը և հասցեն. 2) տնտեսության ճյուղի ինքնությունը, որի կողմից կամ որի անունից ներկայացվում է դիմումը, ներառյալ՝ տվյալ ճյուղի բոլոր հայտնի արտադրողների անունները և հասցեները. 3) նման ապրանքի՝ Հայաստանի Հանրապետության ներքին արտադրության ծավալներն ու արժեքը, ինչպես նաև դիմողի և դիմումի մեջ նշված նման ապրանք արտադրողների արտադրության ծավալներն ու արժեքները. 4) գնագցող և (կամ) լրավճարված ապրանքի նկարագրությունը, ներառյալ՝ ապրանքի տեխնիկական բնութագրերը, դրա կիրառությունը և ապրանքային ծածկագրի համարը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 34 5) գնագցող և (կամ) լրավճարված ապրանքի արտադրության երկրի անունը, իսկ եթե ապրանքը ներմուծվում է ոչ արտադրության երկրից, ապա այն միջանկյալ երկրի անունը, որտեղից ապրանքը ներմուծվում է Հայաստանի Հանրապետության տարածք. 6) այն անձանց անուններն ու հասցեները, որոնք, ըստ դիմողի, արտադրում, արտահանում կամ ներմուծում են գնագցող և (կամ) լրավճարված ապրանքը՝ նշելով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով տվյալ ապրանքի արտահանման մեջ նրանց բաժինը՝ նախորդող ամենամոտակա տասներկու ամիսների ընթացքում. 7) ուսումնասիրվող ապրանքի՝ արտահանող երկրների շուկաներում ներքին սպառման համար իրացման գները (կամ, անհրաժեշտության դեպքում, տեղեկություն՝ արտահանող երկրներից այլ երրորդ երկրներ տվյալ ապրանքի վաճառքի գները, կամ այդ ապրանքի հաշվարկված արժեքը), ինչպես նաև ապրանքի արտահանման գները կամ, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետությունում անկախ գնորդին ապրանքի առաջին վերավաճառքի գները և սույն օրենքի 14-րդ հոդվածում նշված ճշգրտումները. 8) գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման ծավալների փոփոխությունները. 9) Հայաստանի Հանրապետության շուկայում ներքին արտադրության նման ապրանքի գները, ինչպես նաև տնտեսության ճյուղի վրա գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման ազդեցությունը ցույց տվող տվյալները, որոնք բխում են տնտեսության ճյուղի վիճակի վրա ազդեցություն ունեցող համապատասխան գործոնների և ցուցանիշների առկայությունից, ինչպիսիք են սույն օրենքի 29-րդ, 31-րդ և 32-րդ հոդվածներում թվարկվածները. 10) գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման և տնտեսության ճյուղին հասցված նյութական վնասի կամ նյութական վնասի վտանգի միջև պատճառահետևանքային կապը ցույց տվող տվյալները՝ սույն օրենքի 33-րդ հոդվածի իմաստով. 11) լրավճարված ներմուծումների առնչությամբ՝ նաև լրավճարի առկայությունը, չափը, բնույթը և դրա փոխհատուցելի լինելը ցույց տվող տվյալները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 34 4. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված տեղեկությունների ամբողջական չլինելու դեպքում կարող է սկսվել ուսումնասիրություն, եթե լիազոր մարմին ներկայացված և նրա տրամադրության տակ եղած տվյալները բավարար են ուսումնասիրություն իրականացնելու և համապատասխան եզրակացության հանգելու համար. 5. Ուսումնասիրություն սկսելու համար բավարար հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով լիազոր մարմինը քննության է առնում իր տրամադրության տակ եղած և ներկայացված փաստերի ճշտությունը և կարող է դիմողից լրացուցիչ տեղեկություններ պահանջել գրավոր դիմումն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում: Լիազոր մարմնի կողմից տեղեկությունների համար լրացուցիչ պահանջ ներկայացնելու դեպքում դիմողը պետք է դրա ստացման օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում, լիազոր մարմնին տրամադրի պահանջվող տեղեկությունները. 6. Լիազոր մարմինը չի հրապարակում ուսումնասիրություն սկսելու դիմումը, քանի դեռ որոշում չի կայացվել ուսումնասիրությունն սկսելու մասին, սակայն դիմումն ստանալու դեպքում այդ մասին շտապ տեղեկացնում է գործին առնչվող բոլոր արտահանող երկրների կառավարություններին. 7. Լրավճարման հետ կապված դեպքերում, մինչև ուսումնասիրություն սկսելը, արտահանող երկրների կառավարությունները հրավիրվում են բանակցությունների՝ սույն հոդվածի երրորդ մասում նշված հարցերի քննարկման, առկա իրավիճակի պարզաբանման և դրա շտկման միջոցառումների վերաբերյալ փոխադարձ ընդունելի համաձայնություն ձեռք բերելու նպատակով. 8. Գրավոր դիմումը կարող է հետ վերցվել մինչև ուսումնասիրությունն սկսելը: Այդ դեպքում դիմումը համարվում է չներկայացված: |