Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 135 Մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները. 1. Քաղաքացիական անձանց դեմ ուղղված լայնածավալ կամ կանոնավոր հարձակման շրջանակներում հետևյալ արարքներից որևէ մեկը կատարելը` 1) սպանությունը, 2) բնաջնջումը, 3) ստրկացումը, 4) բնակչության բռնագաղթը կամ բռնի տեղահանումը, 5) ազատությունից զրկելը` միջազգային իրավունքի հիմնարար նորմերի խախտմամբ, 6) խոշտանգումը, 7) սեքսուալ բնույթի բռնի գործողությունը, սեքսուալ ստրկացումը, պոռնկության հարկադրումը, հարկադրական հղիացումը կամ ամլացումը կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրումը, 8) նույնականացվող ցանկացած խմբի կամ հանրույթի հետապնդումը՝ պայմանավորված քաղաքական, ռասայական, ազգային, էթնիկ, մշակութային, կրոնական կամ սեռային պատկանելությամբ կամ միջազգային իրավունքով համընդհանրորեն անընդունելի ճանաչված այլ հիմքով, 9) մարդկանց բռնի անհետացումը, 10) ապարտեիդը, 11) համարժեք այլ անմարդկային արարքը, որը պատճառել է մարդու առողջությանը ծանր վնաս կամ ուժեղ տառապանք՝ պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ. 2. Սույն հոդվածի 1-ին մասում օգտագործված հետևյալ հասկացություններն ունեն ստորև նշված իմաստը` 1) քաղաքացիական անձանց դեմ ուղղված հարձակում՝ քաղաքացիական անձանց դեմ ուղղված՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների բազմակի կատարում, որոնք ձեռնարկվում են պետության կամ կազմակերպության` նման հարձակում իրականացնելուն ուղղված քաղաքականություն վարելու կամ այդ քաղաքականությանն աջակցելու նպատակով, 2) բնաջնջում՝ կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են բնակչության լրիվ կամ մասնակի ոչնչացմանը, 3) ստրկացում՝ անձի՝ որպես սեփականության օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի որևէ կամ բոլոր ձևերի իրականացումը, այդ թվում՝ նույն արարքը, որը կատարվել է մարդու թրաֆիքինգի շրջանակներում, 4) բնակչության բռնագաղթ կամ բռնի տեղահանում՝ արտաքսման կամ այլ հարկադիր գործողությունների միջոցով անձանց բռնի տեղափոխությունն իրենց օրինական բնակության տարածքից` առանց միջազգային իրավունքով նախատեսված հիմքերի, 5) խոշտանգում՝ ազատությունից զրկված կամ հանցավորի վերահսկողության տակ գտնվող անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 135 6) հարկադրական հղիացում՝ ազգաբնակչության էթնիկական կազմը փոխելու կամ միջազգային իրավունքի այլ կոպիտ խախտումներ կատարելու նպատակով հարկադրաբար հղիացված կնոջն ազատությունից ապօրինի զրկելը, 7) հետապնդում՝ որոշակի խմբի կամ հանրույթի պատկանելու հիմքով միջազգային իրավունքի խախտմամբ հիմնարար իրավունքներից զրկելը, 8) մարդկանց բռնի անհետացում՝ մարդկանց ձերբակալում, կալանավորում կամ առևանգում` պետության կամ քաղաքական կազմակերպության կողմից կամ նրանց թույլտվությամբ, աջակցությամբ կամ համաձայնությամբ` չընդունելով դա իբրև ազատազրկում կամ հրաժարվելով այդ մարդկանց ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն տալուց` երկար ժամանակով նրանց օրենքով պաշտպանվելու հնարավորությունից զրկելու համար, 9) ապարտեիդ՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքներին համարժեք անմարդկային արարքներ, որոնք կատարվել են ռասայական մի խմբի կողմից ռասայական մեկ այլ խմբի կամ խմբերի նկատմամբ կանոնավոր ճնշման և գերիշխելու ինստիտուցիոնալացված ռեժիմի համատեքստում` այդ ռեժիմի պահպանման նպատակով: |