Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 17 Գրանցման հայտը. 1. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտը (այսուհետ նաև՝ հայտ) ներկայացվում է այն խմբի կողմից, որը համապատասխանում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին. 2. Հայտը պետական լիազոր մարմին է ներկայացվում հայերեն։ Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Կցվող փաստաթղթերն այլ լեզվով ներկայացնելու դեպքում հայտը ներկայացնելու թվականից երկու ամսվա ընթացքում ներկայացվում է դրանց հայերեն թարգմանությունը. 3. Հայտի ձևը, դրա ձևակերպման, ներկայացման (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը: |