Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 496 Անկոմպլեկտ ապրանք հանձնելու հետևանքները. 1. Անկոմպլեկտ ապրանք հանձնելու դեպքում (հոդված 494), գնորդն իրավունք ունի, իր ընտրությամբ, վաճառողից պահանջել` 1) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը. 2) ողջամիտ ժամկետներում կոմպլեկտավորելու ապրանքը. 2. Եթե վաճառողը ողջամիտ ժամկետում չի կատարել ապրանքը կոմպլեկտավորելու վերաբերյալ գնորդի պահանջները, գնորդն իրավունք ունի իր ընտրությամբ` 1) պահանջել անկոմպլեկտ ապրանքը փոխարինելու կոմպլեկտավորված ապրանքով. 2) հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու վճարված գումարը. 3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հետևանքները կիրառվում են նաև վաճառողի կողմից գնորդին ապրանքների կոմպլեկտ հանձնելու պարտականությունը խախտելու դեպքում (հոդված 495), եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից: |