Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 753 Որակի երաշխիքը շինարարական կապալի պայմանագրով. 1. Կապալառուն երաշխավորում է շինարարական օբյեկտի` նախագծային փաստաթղթերում նշված ցուցանիշներին հասնելը և երաշխիքային ժամկետում օբյեկտը շինարարական կապալի պայմանագրին համապատասխան շահագործելու հնարավորությունը, եթե այլ բան նախատեսված չէ շինարարական կապալի պայմանագրով: Օրենքով սահմանված երաշխիքային ժամկետի տևողությունը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ. 2. Կապալառուն պատասխանատվություն է կրում երաշխիքային ժամկետի սահմաններում հայտնաբերված թերությունների համար, եթե չի ապացուցում, որ դրանք առաջացել են օբյեկտի կամ դրա մասերի բնականոն մաշվածության, դրանց ոչ ճիշտ շահագործման, պատվիրատուի կամ նրա կողմից մասնակից դարձված երրորդ անձանց մշակած դրանց շահագործման մասին հրահանգների անճշտության, պատվիրատուի կամ նրա կողմից մասնակից դարձված երրորդ անձանց կողմից օբյեկտի անպատշաճ նորոգման հետևանքով. 3. Երաշխիքային ժամկետի ընթացքն ընդհատվում է այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում օբյեկտը հնարավոր չի եղել շահագործել այնպիսի թերությունների հետևանքով, որոնց համար պատասխանատու է կապալառուն. 4. Երաշխիքային ժամկետի ընթացքում սույն օրենսգրքի 752 հոդվածի 1-ին կետում նշված թերությունները հայտնաբերվելու դեպքում, պատվիրատուն պետք է ողջամիտ ժամկետում դրանց մասին հայտնի կապալառուին: |