FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1240

Ժառանգությունը պահպանելու միջոցները.
1. Ժառանգությունը պահպանելու նպատակով նոտարը կատարում է ժառանգական զանգվածի գույքագրում.
2. Ժառանգության զանգվածի մեջ մտնող կանխիկ դրամը (արժույթը) մուծվում է նոտարի դեպոզիտ, իսկ արժույթը, թանկարժեք քարերից և մետաղներից պատրաստված գույքը պահատվության համար հանձնվում են բանկ` սույն օրենսգրքի 43 գլխով սահմանված կարգով.
3. Ժառանգության զանգվածի մեջ մտնող այն գույքի պահպանությունը, որը կարող է շրջանառության մեջ գտնվել հատուկ թույլտվությամբ, նոտարն իրականացնում է համապատասխան գույքի մասին օրենքով սահմանված կարգով.
4. Ժառանգության զանգվածի մեջ մտնող սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում չնշված գույքը, եթե այն կառավարման կարիք չունի, նոտարը պահատվության պայմանագրով հանձնում է ժառանգներից մեկին, իսկ ժառանգներին հանձնելու անհնարինության դեպքում` մասնագիտացված կազմակերպությանը.
5. Ժառանգության զանգվածի գույքագրումը և այն պահպանելու միջոցները նոտարը ձեռնարկում է նոտարիատի մասին օրենքով սահմանված կարգով: