FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14

Շրջանառության հսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը.
1. Շրջանառության հսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունն ուղղված է`
    1) օտարերկրյա պետությունների հետ համագործակցությանը՝ զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրման միջոցների և ստեղծման տեխնոլոգիաների տարածման կանխարգելմանը.
    2) միջազգային հարաբերությունների կայուն և անվտանգ համակարգի ձևավորմանը նպաստելուն.
    3) շրջանառության հսկողության միջազգային և ներպետական մեխանիզմների կատարելագործմանը, շրջանառության հսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքերի բացահայտմանը.
2. Շրջանառության հսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունն իրականացվում է արտահանման վերահսկողության միջազգային ռեժիմների սկզբունքներին համապատասխան և միջազգային համաժողովներում Հայաստանի Հանրապետության մասնակցության, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների և խորհրդատվությունների անցկացման միջոցով, տեղեկատվության փոխանակմամբ, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հիմունքներով համատեղ ծրագրերի և այլ միջոցառումների անցկացմամբ.
3. Հայաստանի Հանրապետության շրջանառության հսկողության բնագավառում լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ.
4. Շրջանառության հսկողության ներպետական գործընթացներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է շրջանառության հսկողության բնագավառում հասարակական միավորումների և օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների միջև կապերի հաստատումը: