Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 21 Ուսուցման կազմակերպումը և իրականացումը. 1. Ուսումնական գործընթացը կազմակերպվում է ուսումնական պլաններով, դասավանդման սեղմագրերով, ուսումնական ժամանակացույցով, ինչպես նաև Ռեկտորի հաստատած դասացուցակներով. 2. Ուսուցումն անցկացվում է դասախոսությունների, սեմինարների, ուսումնական դատախաղերի, բանավեճերի, դատական գործերի քննարկման միջոցով, ունկնդիրների ինքնակրթությունը խրախուսող դիդակտիկ նյութերի, տեսաժապավենների, ձայնագրված դասախոսությունների օգտագործմամբ և կրթական արդի այլ եղանակներով. 3. Ուսուցման ծրագրերն իրականացվում են առկա և հեռավար ձևերով: Ուսուցման ձևի ընտրությունը նախատեսվում է ուսուցման ծրագրում: Մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրն իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով. 4. Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցած դատավորների թեկնածուների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների, քննիչների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը ուսուցումը ավարտելու տարվան հաջորդող երեք տարվա ընթացքում համապատասխանաբար դատախազների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների, քննիչների թեկնածությունների կամ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու դեպքում կարող է դիմել Խորհրդին առանձին առարկայական կուրս անցնելուց ազատվելու համար, եթե նախորդ մասնագիտական պատրաստման ընթացքում անցել է այդ առարկայական կուրսը կամ Խորհրդի որոշմամբ նույնաբովանդակ ճանաչված առարկայական կուրս: Այս դեպքում համապատասխան առարկայական կուրսից ունկնդրի նախկինում ստացված գնահատականը համարվում է նաև այդ մասնագիտական պատրաստման շրջանակներում ընդգրկված առարկայական կուրսի գնահատական. 5. Եթե նախորդ մասնագիտական պատրաստման ընթացքում ունկնդրի անցած` սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված առարկայական կուրսի ժամաքանակը պակաս է մասնագիտական պատրաստման շրջանակներում ընդգրկված այն առարկայական կուրսի ժամաքանակից, որից ունկնդիրը դիմել է ազատվելու համար, ապա ունկնդիրը հանձնում է տարբերության քննություն՝ Խորհրդի սահմանած կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 21 6. Դատավորները, քննիչները, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք, դատախազները, ինչպես նաև դատավորների թեկնածուների, առաջխաղացման ցուցակներում ընդգրկված անձինք ունեն առաջարկվող վերապատրաստման առարկայական կուրսերի ընտրության իրավունք` սահմանված պահանջներին և ժամաքանակին համապատասխան: Ուսումնական հարցերի հանձնաժողովը, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, քննչական կոմիտեի նախագահը և գլխավոր դատախազը կարող են սահմանել Ակադեմիայի վերապատրաստման ծրագրերի առարկայական կուրսերի շրջանակում համապատասխանաբար դատավորների, դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց, քննիչների և դատախազների առանձին խմբերի համար պարտադիր առարկայական կուրսեր. 7. Ունկնդիրների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին. 8. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված այն անձինք, որոնք որպես դասախոս ներգրավված են Ակադեմիայում 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց ուսուցման գործընթացին, համարվում են համապատասխան ժամաքանակով իրենց համար պարտադիր վերապատրաստումն անցած: |