Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 24 Նպաստը նշանակելը և վճարելը. 1. Բացառությամբ սույն հոդվածի 18-րդ մասում նշված դեպքի, նպաստը նշանակում և հաշվարկում է լիազոր մարմինը՝ հիմք ընդունելով՝ 1) էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալները՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու վերաբերյալ. 2) «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալները՝ անձի՝ վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու, հաշվարկային ժամանակահատվածում վճարված (վճարվելիք) աշխատավարձի (եկամտի) կամ ստացված եկամուտների վերաբերյալ. 3) լիազոր մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգում առկա՝ անձին վճարված նպաստի վերաբերյալ. 4) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները. 5) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալները. 6) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ նաև քաղաքացու դիմումը. 2. Նպաստ նշանակելու, հաշվարկելու և վճարելու (այդ թվում՝ վարձու աշխատողի գործատուի կողմից) համար անհրաժեշտ տեղեկատվությունը (տվյալները) լիազոր մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգի, էլեկտրոնային առողջապահության համակարգի և հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական բազայի միջև փոխանակելու կարգը, տեղեկատվության (տվյալների) կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 24 3. Վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա (ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բացելու) և ժամանակավոր անաշխատունակության վերջին օրվա (ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակելու) վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային առողջապահության համակարգից լիազոր մարմնին տրամադրվում է համապատասխան հանգամանքն առաջանալուց (ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բացելուց կամ փակելուց) հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Էլեկտրոնային առողջապահության համակարգից ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինն այդ տեղեկատվությունը հարկային մարմնի միջոցով ուղարկում է վարձու աշխատողի գործատուին կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին: Ընդ որում, ժամանակավոր անաշխատունակության թերթիկի բացման և փակման վերաբերյալ գրառումը էլեկտրոնային առողջապահության համակարգ կատարվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի համապատասխանաբար բացման և փակման օրվա ընթացքում, բացառությամբ օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված փաստաթղթով հաստատված, ոչ աշխատանքային օրվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում գրանցված ժամանակավոր անաշխատունակության դեպքերի, երբ ժամանակավոր անաշխատունակության տեղեկատվության մասին գրառումը էլեկտրոնային առողջապահության համակարգ է մուտքագրվում այդ տեղեկատվությունն ստացվելու օրը. 4. Ժամանակավոր անաշխատունակության վերջին օրվա (ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակելու) վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմնից ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմինը նախորդ օրվա դրությամբ առկա՝ նպաստը հաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրում է լիազոր մարմնին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 24 5. Վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը հարկային մարմնից ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում է նպաստը, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում՝ նաև վարձու աշխատողի գործատուի կողմից վճարման ենթակա գումարի չափը և գործատուին փոխանցելու համար հարկային մարմնին տեղեկացնում է՝ 1) վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերաբերյալ, որի համար հաշվարկվել է նպաստը. 2) գործատուի կողմից վճարման ենթակա՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարի վերաբերյալ. 6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմինն այն տրամադրում է գործատուին. 7. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը հարկային մարմնից ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում է նպաստը և հարկային մարմնի միջոցով ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին տեղեկացնում է նպաստի գումարի, դրա հաշվարկման, հաշվարկման հիմքում ընկած՝ եկամուտների և ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերաբերյալ. 8. Մայրության նպաստը, ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը լիազոր մարմինը վճարում է առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետից ոչ ուշ, անկանխիկ եղանակով՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ընտրած բանկի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 9. Ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ վարձու աշխատողի գործատուի կողմից վճարման ենթակա գումարը գործատուն վճարում է հարկային մարմնի միջոցով ստացված տեղեկատվության հիման վրա՝ նպաստի հաշվարկման և նշանակման ամսվա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 24 10. Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողի գործատուի կողմից ժամանակավոր անաշխատունակության նպաստի վճարման ենթակա գումարը վճարում է վերակազմակերպված գործատուի իրավահաջորդը, իսկ լուծարման (ֆիզիկական անձ գործատուի մահվան) դեպքում՝ լիազոր մարմինը. 11. Այն դեպքում, երբ վարձու աշխատողի գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտականություններից, լիազոր մարմինը ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է սույն օրենքով սահմանված կարգով՝ առանց սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով վարձու աշխատողի գործատուին տեղեկատվություն (տվյալներ) տրամադրելու. 12. Նպաստ չի տրվում՝ 1) այն անձանց, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործություն կամ այլ հակաիրավական արարք կատարելիս ստացած վնասվածքների հետևանքով. 2) բժշկի սահմանած բուժման ռեժիմը խախտած օրերի համար. 3) այն անձանց, որոնց տվյալները չեն նույնականացվում Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում. 13. Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված՝ անձի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող փաստաթղթի հիման վրա նպաստը նշանակվում է էլեկտրոնային առողջապահության համակարգից ստացված տեղեկատվության (տվյալների) հիման վրա, եթե այդ տվյալները ստացվել են աշխատունակության վերականգնման, հղիության և ծննդաբերության արձակուրդի (ժամանակահատվածի) ավարտման ամսվան հաջորդող վեցերորդ ամսվանից ոչ ուշ, և ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի համար աշխատավարձ չի վճարվել. 14. Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված՝ անձի ժամանակավոր անաշխատունակ լինելը հաստատող փաստաթղթի հիման վրա անձի ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) էլեկտրոնային առողջապահության համակարգ է (են) ներառվում առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի տված թույլտվության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 24 15. Էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալներով անձի ժամանակավոր անաշխատունակության (այդ թվում՝ հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած)՝ սույն օրենքով սահմանված ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարվում է նպաստ, իսկ աշխատավարձ չի հաշվարկվում և չի վճարվում. 16. Նպաստ նշանակելու և վճարելու կամ նպաստ նշանակելը մերժելու մասին լիազոր մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է այն անձին, որին վճարվել է նպաստը (որին վճարելու համար նպաստի գումարը փոխանցվել է բանկ), կամ որին մերժել է նպաստ նշանակելը՝ նշելով մերժման հիմքերը. 17. Նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 18. Վարձու աշխատողի, որին վերաբերող տեղեկատվությունը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: |