FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  3

Ավիացիայի գործունեության նորմատիվ կանոնակարգման սկզբունքները.
1. Կառավարությունը և պետական կառավարման լիազորված մարմինները, սույն օրենքի համաձայն, իրականացվող ավիացիոն գործունեության նորմատիվ կանոնակարգման գործընթացում՝
    1) ավիացիային (բացառությամբ ռազմականի) առնչվող կամ դրա գործունեության վրա հնարավոր ներգործություն ունեցող կանոններ, կարգեր, հրահանգներ ու այլ իրավական ակտեր մշակելիս և ընդունելիս ապահովում են Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերին, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի դրույթներին (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) և, առավել հնարավոր չափով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ), Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և ավիացիայի ոլորտին առնչվող այլ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին ու ընթացակարգերին դրանց համապատասխանությունը.
    2) կանոնակարգման գործընթացի պարզեցման և արագացման նպատակով իրավասու են ճանաչելու և կիրառելու ԻԿԱՕ-ի և քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների կողմից հրապարակված փաստաթղթերը, եթե դրանք համապատասխանում են սույն հոդվածի 1-ին կետի պահանջներին: Սույն կետում նշված փաստաթղթերն ապահովվում են ԻԿԱՕ-ի կողմից՝ աշխատանքային ճանաչված անգլերենով կամ ռուսերենով.
2. Սույն օրենքի իմաստով՝
    1) օդանավ շահագործողի վկայականը սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով տրված պաշտոնական փաստաթուղթ է, որը հավաստում է, որ փոխադրողն ունի բավարար մասնագիտական հմտություններ և կազմակերպչական հնարավորություններ՝ վկայականում նախատեսված հաղորդակցությունների իրականացման անվտանգությունն ապահովելու համար.
    2) կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիրը սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով տրված պաշտոնական փաստաթուղթ է, որն իրավունք է վերապահում վճարմամբ կամ վարձակալմամբ իրականացնելու ուղևորների, փոստի և (կամ) բեռի փոխադրում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  3

3) օտարերկրյա օդանավ շահագործողի կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունը սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով տրված պաշտոնական փաստաթուղթ է, որն իրավունք է վերապահում օտարերկրյա օդանավ շահագործողին իրականացնելու կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դուրս և տարածքի ներսում.
    4) ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով տրված պաշտոնական փաստաթղթեր են, որոնք իրավունք են վերապահում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողին իրականացնելու ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դուրս և տարածքի ներսում.
    5) ընդհանուր նշանակության ավիացիայի և հատուկ գործունեություն իրականացնելու վկայականները և թույլտվությունները սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով տրված պաշտոնական փաստաթղթեր են, որոնք թույլ են տալիս իրականացնելու Ընդհանուր նշանակության ավիացիայի և հատուկ գործունեություն իրականացնելու վկայականների և թույլտվությունների տրման կարգով սահմանված գործունեություն.
    6) կոնցեսիոն պայմանագիրը Կառավարության և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, ինչպես նաև ավիացիայի ոլորտում գործող պետական ոչ առևտրային կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կոնցեսիոներների միջև կնքված պայմանագիրն է և դրանում կատարված փոփոխությունները.
    7) կոնցեսիոները «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներն է և այն անձինք են, որոնք լիազորված են շահագործելու և (կամ) կառավարելու այլ օդանավակայաններ կամ ավիացիայի ոլորտի այլ պետական ոչ առևտրային կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություններ.
    8) վատ հեղինակություն ունեցող անձ է համարվում`
    ա. դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձը,
    բ. դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձը,
    գ. սնանկ ճանաչված և չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձը,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  3

դ. միջազգային հետախուզման մեջ գտնվող անձը,
    ե. այն իրավաբանական անձի կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձը, որի կողմից օրենքով և Կառավարության որոշմամբ սահմանված թռիչքային անվտանգության ապահովման պահանջների խախտման հետևանքով տվյալ իրավաբանական անձի՝ օդանավ շահագործողի վկայականի գործողությունը սահմանված կարգով դադարեցվել կամ կասեցվել է.
    9) փոխկապակցված անձինք են համարվում անձը և նրա ամուսինը, 14 տարին լրացած անչափահաս զավակը, խնամակալության և հոգաբարձության մարմնի նշանակած խնամակալը կամ կառավարիչը, անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, անձի հետ մեկ տարվա ընթացքում 180 և ավելի օր համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ, ինչպես նաև ֆիզիկական անձինք, որոնք գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.
3. Կառավարության կողմից պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը ռազմական ավիացիային վերաբերող՝ իր կողմից սահմանվող կանոնները և կարգերը քաղաքացիական օդանավերի ապահովությանը (թռիչքների անվտանգությանը) առնչվող մասով համաձայնեցնում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետական կառավարման մարմնի հետ.
4. Սույն օրենքում ավիացիոն հասկացությունները, հապավումներն ու արտահայտություններն օգտագործված են դրանց հանրաճանաչ՝ միջազգայնորեն ընդունված իմաստով: Դրանց մանրամասն սահմանումները տրվում են սույն օրենքի հիման վրա ընդունվող իրավական ակտերում: Նշված իրավական ակտերն ընդունող մարմիններն ապահովում են հասկացությունների, հապավումների և արտահայտությունների սահմանումների առավել հնարավոր չափով համապատասխանությունն ԻԿԱՕ-ի հրապարակած միջազգային ստանդարտներում, առաջարկվող գործելաձևերում և ընթացակարգերում ներկայացրած սահմանումներին ու դրանց փոփոխություններին: