FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

Վաղ ահազանգման եղանակները.
1. Վաղ իրազեկումն իրականացվում է վաղ ահազանգման միջոցով.
2. Վաղ ահազանգման եղանակներն են` ոչ շտապ ահազանգում՝ պետական կառավարման մարմինների միջոցով, և ակնթարթային, ավտոմատ ահազանգում՝ սեյսմիկ տագնապի ձայնային ազդանշանի միջոցով.
3. Ոչ շտապ վաղ ահազանգման հիմքում ընկած է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը լիազոր մարմնի կողմից, որն ուղեկցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախատեսվող միջոցառումների իրականացմամբ: Միջոցառումների գլխավոր նպատակն է նախօրոք ծրագրված գործողությունների միջոցով խուսափել մարդկային և նյութական զգալի կորուստներից.
4. Ակնթարթային վաղ ահազանգումը երկրաշարժի օջախից դեպի բնակավայր տարածվող ավերիչ սեյսմիկ ալիքի ազդանշանի փոխանցումն է տեխնիկական ավտոմատ համակարգի միջոցով.
5. Հայաստանի Հանրապետությունում ուժեղ երկրաշարժի սպառնալիքի դեպքում լիազոր մարմնի ղեկավարը հայտարարում է «Հատուկ սեյսմիկ իրադրություն», իսկ ուժեղ երկրաշարժի դեպքում` «Արտակարգ սեյսմիկ իրավիճակ», և սահմանում է գործողությունները հատուկ սեյսմիկ իրադրությունում և արտակարգ սեյսմիկ իրավիճակում.
6. Սեյսմամշտադիտարկման ցանցի կատարելագործման և նորագույն տեխնոլոգիաներով վերազինման, վաղ ահազանգման համակարգի գործարկման համալիր միջոցառումները կազմակերպում է լիազոր մարմինը.
7. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուժեղ երկրաշարժի դեպքում հայտարարում է աղետի գոտի և սահմանում դրա տարածքը, ինչպես նաև կազմակերպում է այդ տարածքին առավելագույն օգնություն և նյութական պաշարներ տրամադրելու աշխատանքները: