Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 11 ԼՈՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ. 1. Նախքան աճուրդի բացումը, մասնակիցները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալ աճուրդի մասին ծանուցման մեջ նշված վաճառվելիք լոտին (լոտերին). 2. Լոտն ուսումնասիրելու կարգն ու ժամկետները սահմանվում են աճուրդի կանոնակարգով` հաշվի առնելով շարժական գույքի պահվելու կամ անշարժ գույքի գտնվելու վայրը: Աճուրդի կազմակերպիչը ծանուցման պահից պարտավոր է հնարավորություն ընձեռել լոտի (լոտերի) ուսումնասիրման համար. 3. Անշարժ գույքի զննության անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև այլ տեղերում պահվող շարժական գույքի ուսումնասիրման համար աճուրդի կազմակերպիչը նախատեսում է համապատասխան օրեր և ժամեր ու պարտավոր է նշված ժամանակահատվածում ապահովել լոտի (լոտերի) ամբողջական ուսումնասիրման հնարավորությունը ցանկացողների համար. 4. Լոտի (լոտերի) ուսումնասիրման համար ընդհանուր ժամաքանակը չի կարող պակաս լինել անշարժ գույքի համար քառասուն ժամից, շարժական գույքի համար` տասը ժամից. 5. Եթե վաճառվող լոտն իրավունք է, ապա սույն հոդվածի համաձայն պետք է հնարավորություն տրվի ուսումնասիրելու համապատասխան օբյեկտը, որի նկատմամբ գոյություն ունի իրավունքը, ինչպես նաև համապատասխան իրավահաստատող փաստաթղթերը: |