FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  18

Սպասարկման կենտրոնի գործառույթները.
1. Սպասարկման կենտրոնը՝
    1) կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման և դրանից բխող այլ գործառույթների իրականացման համար դիմումների լրացումը, կից ներկայացվող փաստաթղթերի ընդունումը, դրանց մուտքագրումը էլեկտրոնային կառավարման համակարգ և գործակալության կողմից դիմումի քննարկման արդյունքում ձևավորված փաստաթղթի տրամադրումը.
    2) ապահովում է խորհրդատվություն դիմողի առաջադրած հարցի կապակցությամբ, ինչպես նաև պահանջվող գործառույթների իրականացման հետ կապված նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.
    3) եռամսյակային հաշվետվություն է ներկայացնում գործակալություն իր կատարած աշխատանքների վերաբերյալ.
    4) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.
2. Սպասարկման կենտրոնի աշխատակիցն ստուգում է դիմողի ինքնությունը և սույն օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը.
3. Սպասարկման կենտրոնի աշխատակիցը էլեկտրոնային կառավարման համակարգում լրացնում է դիմումը՝ կցելով դրան դիմողի տրամադրած փաստաթղթերը՝ պատկերամուտի միջոցով արված «PDF» ձևաչափի ֆայլի տեսքով: Դիմումն ստորագրում է դիմողը՝ էլեկտրոնային եղանակով՝ սպասարկման կենտրոնում առկա համապատասխան սարքավորման միջոցով: Դիմողի էլեկտրոնային ստորագրությունը տեխնիկական պատճառով անհնարին լինելու դեպքում դիմումն արտատպում է աշխատակիցը, ընթերցում և ստորագրում է դիմողը: Դիմողի ստորագրած և աշխատակցի՝ «PDF» ձևաչափի ֆայլի տեսքով թվայնացված դիմումը նույնպես կցվում է էլեկտրոնային կառավարման համակարգին.
4. Սպասարկման կենտրոնին տրամադրված բոլոր բնօրինակ փաստաթղթերը՝ պատկերամուտի միջոցով արված «PDF» ձևաչափի ֆայլի տեսքով, կցվում են էլեկտրոնային կառավարման համակարգին և վերադարձվում դիմողին.
5. Դիմողի պահանջի առկայության դեպքում սպասարկման կենտրոնը տրամադրում է վկայականը, վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը՝ թղթային կրիչի վրա: