Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ. Տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է հեղինակին կամ այլ իրավատիրոջ և հնարավորություն է տալիս նրան իր հայեցողությամբ արտադրել և տարածել այդպիսի տոպոլոգիայով ԻՄՍ-ներ, ինչպես նաև արգելել դրա օգտագործումը սույն օրենքին հակասող դեպքերում: Եթե տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է մի քանի անձանց, ապա այդ իրավունքից օգտվելու հետ կապված փոխհարաբերությունները որոշվում են նրանց միջև կնքված պայմանագրով: Նման պայմանագրի բացակայության դեպքում նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի տոպոլոգիան օգտագործել իր հայեցողությամբ, սակայն իրավունք չունի օգտագործման իրավունքը զիջել այլ անձի կամ տալ օգտագործման թույլտվություն առանց մյուս իրավատերերի համաձայնության: Ծառայողական պարտականությունների կատարմամբ կամ գործատուի առաջադրանքով ստեղծված տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է գործատուին, եթե նրա և հեղինակի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Այդ պայմանագրով կարող են սահմանվել նաև հեղինակի վարձատրության չափը և վճարման կարգը: Գործատու չհամարվող պատվիրատուի և հեղինակի միջև կնքված պայմանագրով ստեղծված տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է պատվիրատուին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Օգտագործման բացառիկ իրավունքի խախտում է համարվում առանց հեղինակի կամ այլ իրավատիրոջ թույլտվության հետևյալ գործողությունների կատարումը` ա) ԻՄՍ-ում կիրառելու կամ այլ ձևով տոպոլոգիայի կամ դրա մի մասի պատճենումը, բացառությամբ տոպոլոգիայի միայն այն մասի պատճենման, որը ինքնօրինակ չէ. բ) տոպոլոգիայի կամ այդ տոպոլոգիայով ԻՄՍ-ի կիրառումը, ներմուծումը, վաճառքը, վարձակալության հանձնումը կամ այլ եղանակով առևտրային նպատակով տարածումը, ինչպես նաև այդ գործողությունների կատարման առաջարկը: Եթե իրավատերը չի կարող օգտագործել տոպոլոգիան առանց մեկ ուրիշ իրավատիրոջ բացառիկ իրավունքը խախտելու, ապա նա իրավունք ունի վերջինից պահանջել օգտագործման թույլտվություն` պայմանագրի համաձայն: Համաձայնության չգալու դեպքում հարցը կարող է լուծվել դատական կարգով: |