FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  43

Աշխատակազմերի աշխատողներին համայնքային ծառայողներ համարելը.
1. Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են համայնքային ծառայողներ՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա 1-ից.
2. Աշխատակազմերի աշխատողները սույն հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայողներ են համարվում՝ հաշվի առնելով սույն օրենքի 10-12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի պահանջները.
3. Սույն հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայող համարված աշխատակազմերի աշխատողներին ծառայության առաջին համապատասխան դասային աստիճանը շնորհվում է սույն օրենքով նախատեսված առաջին ատեստավորումից հետո.
4. Աշխատակազմերում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա 1-ից հետո, համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով: