Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 33 Կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը. 1. Մասնակիցը կենսաթոշակային ֆոնդ ընտրելու համար մասնակիցների ռեեստրը վարողին է ներկայացնում կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում` առցանց եղանակով (մասնակիցների ռեեստրը վարողի կայքէջի միջոցով) կամ հաշվի օպերատորի միջոցով: Դիմումի ձևը և ներկայացման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները. 1) մասնակցի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը. 2) հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը. 3) մասնակցի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), մասնակցի կողմից նշված հասցեն և այլն). 4) մասնակցի՝ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն (կենսաթոշակային հաշվի քաղվածք, նամակ, էլեկտրոնային հաղորդագրություն և այլն) ստանալու նախընտրելի միջոցը. 5) ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անվանումը և կենսաթոշակային ֆոնդը. 6) հավաստում՝ ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կառավարման վճարների և ֆոնդի կանոնների հետ համաձայն լինելու մասին. 7) հավաստում, որ տեղյակ է սոցիալական վճարներ կատարելու իր պարտականության մասին և ընդունել է իր համար (օգտին) կուտակային հատկացումների հաշվին ձեռք բերված և ձեռք բերվելիք պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը. 8) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը. 9) մասնակցի (մասնակցի լիազոր ներկայացուցչի) ստորագրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որն ապահովում է անձի նույնականացումը. 3. Մասնակիցը մասնակիցների ռեեստրը վարողին տեղեկացնում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումում նշված անձնական տվյալների փոփոխության մասին՝ մասնակիցների ռեեստրը վարողի սահմանած կարգով: |