Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը. 1. Ցանցի լիցենզիա կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստացած անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) նկատմամբ իրավունքի օտարում, այլ կերպ փոխանցում, զիջում կամ գրավադրում, ինչպես նաև այդ անձի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից, օտարում, այլ կերպ փոխանցում, զիջում կամ գրավադրում կարող է իրականացվել միայն Կարգավորողի համաձայնությունը կարգավորվող անձի կողմից ստանալուց հետո: Առանց սույն մասում նշված համաձայնության կնքված կամ դրա կնքմանը համաձայնություն տալու մասին հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմաններին չհամապատասխանող գործարքն առ ոչինչ է. 2. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ անձի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու հնարավորությունն իրավաբանական կամ ֆիզիկական անձի՝ իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները կանխորոշելու հնարավորությունն է, որը դրսևորվում է տվյալ իրավաբանական անձի՝ 1) կառավարման և (կամ) ղեկավարման մարմինների ընտրության և (կամ) նրանց գործառույթների իրականացման ձևով. 2) ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանները սահմանելու ձևով. 3) համար կատարման ենթակա հանձնարարականներ (ցուցումներ) տալու ձևով. 4) որոշումների կանխորոշման ձևով այնպիսի իրավաբանական կամ ֆիզիկական անձի միջոցով, որն ունի տվյալ իրավաբանական անձի գործունեությունն ուղղակիորեն կանխորոշելու հնարավորություն (անուղղակի կանխորոշում). 5) գործունեությունն այլ եղանակով ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու ձևով, այդ թվում՝ կանոնադրական կապիտալում մասնակցության կամ պայմանագրի ուժով, ինչպես նաև այլ` օրենքով չարգելված ձևով։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե համաձայնություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկատվությունը չեն համապատասխանում Կարգավորողի սահմանած կարգի պահանջներին, ինչպես նաև իրավասու մարմնի գնահատմամբ վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը, իսկ մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով տրամադրված լիցենզիայի կամ թույլտվության առկայության դեպքում, երբ չի հիմնավորվում անհրաժեշտ փորձի առկայությունը. 4. Կարգավորողը սույն հոդվածին համապատասխան կարգավորվող անձի նկատմամբ հսկողության փոխանցման համաձայնությունը տալիս է` նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ: |