Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ article 17 ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ և ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Բուսական աշխարհի հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանության նպատակով` ա) կազմվում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գիրքը, որը կազմելու և վարելու աշխատանքներն իրականացվում են սույն օրենքի 5, 6 և 14 հոդվածներին համապատասխան. բ) կազմավորվում են բնության հատուկ պահպանվող տարածքներ` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան. գ) մշակվում և ներդրվում են հազվագյուտ ու անհետացման եզրին գտնվող բուսական տեսակների և դրանց համակեցությունների վերականգնման կենսաբանական տեխնոլոգիաները: Հողօգտագործողները, որոնց տարածքներում աճում են Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակներ, պարտավոր են միջոցներ ձեռնարկել դրանց պահպանության համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը: Սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված պարտականությունների կատարման հետ կապված ծախսերը հողօգտագործողներին փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: |