FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  39

Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման հետ կապված շահերի բախման սահմանափակման վերաբերյալ պահանջները.
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պետք է սահմանեն և կիրառեն արդյունավետ քաղաքականություն, ներքին կանոններ և ընթացակարգեր՝ հետևյալ անձանց միջև հնարավոր շահերի բախումները հայտնաբերելու, կանխելու (դրա անհնարինության դեպքում՝ նվազեցնելու) և բացահայտելու համար՝
    1) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի և իր մասնակիցների, իրեն կամ իր մասնակիցներին հսկող անձանց, կառավարման մարմինների, աշխատողների կամ հաճախորդների միջև․ 2) իր հաճախորդների միջև.
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք իրենց ինտերնետային կայքում պետք է հրապարակեն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ընթացակարգերը և դրանց վերաբերյալ քաղաքականությունը.
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պետք է առնվազն տարին մեկ անգամ վերանայեն շահերի բախման վերաբերյալ իրենց քաղաքականությունը և ընթացակարգերը և ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները թերությունները վերացնելու համար.
4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված քաղաքականության և ընթացակարգերի նկատմամբ մանրամասն պահանջները։