FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 7

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  48

Օրենքն ուժի մեջ մտնելը և այլ դրույթներ.
1. Սույն օրենքի 10-րդ, 15-21-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը.
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով երեսուն ինքնավար թափուր պաշտոնների համալրման օրվան հաջորդող օրը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերի.
3. Սույն օրենքի 10-րդ, 15-21-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը, ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետների ներգրավման կարգը.
4. Սույն օրենքի 10-րդ, 15-21-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս հետո՝ հնգօրյա ժամկետում, վարչապետի աշխատակազմի ղեկավարը դիմում է Ազգային ժողով, Կառավարություն, Բարձրագույն դատական խորհուրդ, Մարդու իրավունքների պաշտպանին, գլխավոր դատախազություն՝ տասնօրյա ժամկետում մեկական անդամ նշանակելու համար.
5. Վարչապետի աշխատակազմի ղեկավարը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում ապահովում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավման վերաբերյալ հայտարարության հրապարակումը.
6. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի ձևավորման հետ կապված՝ սույն հոդվածով չսահմանված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով.
7. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների առաջին անգամ ընտրության մրցութային խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով Կառավարության սահմանած կարգով ներգրավվում է մինչև երեք միջազգային փորձագետ։ Միջազգային փորձագետների ներգրավումն իրականացվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում: Որպես միջազգային փորձագետ կարող են ներգրավվել հակակոռուպցիոն ոլորտում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող անձինք:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  48

12. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված ակտերի հաստատումից հետո՝ եռօրյա ժամկետում, հատուկ քննչական ծառայության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հակակոռուպցիոն կոմիտեում երեսուն ինքնավար թափուր պաշտոնները ժամանակավոր զբաղեցնելու առաջարկություն է ներկայացնում: Սույն մասով նախատեսված անձինք ներկայացված առաջարկությանն իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը ներկայացնում են առաջարկությունն ստանալու պահից՝ եռօրյա ժամկետում: Այն դեպքում, երբ համաձայնություն ներկայացրած անձանց թիվը գերազանցում է երեսունը, ժամանակավոր պաշտոնի նշանակվելու նախապատվությունը տրվում է հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն հանցագործություններով նախաքննություն իրականացնող անձանց, իսկ եթե նրանց թիվը ևս գերազանցում է երեսունը՝ ավելի երկար փորձառություն ունեցող անձին, իսկ հավասար փորձառության դեպքում՝ տարիքով ավագին: Սույն մասով նախատեսված անձինք նշանակվում են հակակոռուպցիոն կոմիտեի համարժեք (բացառությամբ դրա անհնարինության դեպքի) պաշտոնների որպես պաշտոնակատար՝ պահպանելով հատուկ քննչական ծառայությունում չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում ստանալու իրավունքը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի թափուր պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելու նպատակով նշանակում կատարվում է վարչապետի, իսկ մյուս ինքնավար թափուր պաշտոններում՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից.
13. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պաշտոնի նշանակվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների ընտրության համար ձևավորվող մրցութային հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Մրցութային հանձնաժողով) գործունեության համար անհրաժեշտ՝ սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված ակտերը, Մրցութային հանձնաժողովում քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավման կարգը, ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթի կարգը և պայմանները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  48

16. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված անձինք հակակոռուպցիոն կոմիտեում ծառայող ընտրվելու նպատակով պետք է սույն օրենքով սահմանված կարգով մասնակցեն մրցույթի: Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվելու և համապատասխան պաշտոնի նշանակվելու, ինչպես նաև մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված անձինք ազատվում են պաշտոնից.
17. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների առաջին կազմի ընտրության նպատակով հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և արդարադատության նախարարն արդարադատության ակադեմիայի ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի (դասընթացների) կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ծրագրերում ներառելու համար: Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը և փորձաշրջանն իրականացվում են «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքով՝ ակադեմիայի կառավարման խորհրդի որոշմամբ սահմանված կարգով՝ երկամսյա ժամկետում.
18. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը սույն օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված՝ ուսումնառությունից ազատված և կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց ցուցակն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, նշանակում է համապատասխան պաշտոնի: Նշանակումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն արդարադատության ակադեմիայի ռեկտորի հետ համատեղ սահմանում են սույն մասով նախատեսված անձանց վերապատրաստման կարգը և կազմակերպում վերապատրաստման գործընթացը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  48

19. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի դեպքում պաշտոնի կարող են նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջին չհամապատասխանող անձինք, եթե նշանակումից հետո՝ երեք տարվա ընթացքում, ներկայացնեն պահանջվող օտար լեզուների իմացության մակարդակը հավաստող փաստաթուղթ: Սույն մասով սահմանված ժամկետում օտար լեզուների իմացության մակարդակը հավաստող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ազատվում է պաշտոնից, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի դեպքում լիազորությունները դադարեցվում են.
20. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՕ-255-Ն օրենքը, և դադարեցված է համարվում հատուկ քննչական ծառայության գործունեությունը.
21. Հակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքի, պաշտոնների անվանացանկի և հաստիքացուցակի հաստատումից հետո մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված մրցութային կարգով հաստիքների համալրումը հակակոռուպցիոն կոմիտեի քաղաքացիական ծառայության հաստիքները կարող են զբաղեցվել Կառավարության սահմանած ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգով, այդ թվում՝ հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցման հետևանքով քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձանց շրջանակից.
22. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ օրենքով սահմանված կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործերի հարուցման հարցի լուծումը և նախաքննության իրականացումը վերապահվում է հակակոռուպցիոն կոմիտեին։ Այլ քննչական մարմիններում գտնվող քրեական գործերը (նյութերը) ենթակա չեն փոխանցման հակակոռուպցիոն կոմիտե, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի.
23. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված անձանց նշանակումից հետո հատուկ քննչական ծառայությունում գտնվող կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով հարուցված քրեական գործերը (նյութերը), ինչպես նաև կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը փոխանցվում են հակակոռուպցիոն կոմիտե:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  48

24. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը այլ քննչական մարմիններում գտնվող կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործերը (նյութերը) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է այդ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնել հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  48

8. Խորհուրդը կազմավորումից հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատում է իր գործունեության աշխատակարգը, հարցազրույցի փուլի անցկացման նպատակով սահմանում է Հարցարանը, թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման և միավորների հաշվարկման կարգը.
9. Մրցութային խորհուրդը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված ակտերը հաստատելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, վարչապետի աշխատակազմի միջոցով հայտարարում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար մրցույթ.
10. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար անցկացվող մրցույթը և հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակումն իրականացվում են սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները.
11. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքը, պաշտոնների, այդ թվում՝ հայեցողական պաշտոնների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անվանացանկը և հաստիքացուցակը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  48

14. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակումից հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատվում է հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող անձանց վերապատրաստման դասընթացի անցկացման կարգը.
15. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված ակտերի հաստատումից հետո՝ հնգօրյա ժամկետում, դիմում է հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակման լիազոր մարմին, գլխավոր դատախազություն և Մարդու իրավունքների պաշտպանին՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության համար ձևավորվող Մրցութային հանձնաժողովում ներգրավվելու նպատակով տասնօրյա ժամկետում հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակման լիազոր մարմնի երկու, գլխավոր դատախազության և Մարդու իրավունքների պաշտպանի առաջադրած մեկական անդամներ նշանակելու համար: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության համար ձևավորվող Մրցութային հանձնաժողովում ներգրավվում է նաև քաղաքացիական հասարակության մեկ ներկայացուցիչ, որի ներառումն իրականացվում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի սահմանած՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավման կարգին համապատասխան՝ սույն մասով նախատեսված ժամկետում: Մրցութային հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ներգրավվել նաև միջազգային փորձագետներ: Մրցույթի անցկացումն իրականացվում է սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության համար ձևավորված մրցութային հանձնաժողովի գործունեությունը դադարում է, եթե անցկացվող մրցույթների արդյունքով համալրվել է և՛ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման, և՛ ինքնավար թափուր պաշտոնների 60 տոկոսը։ Հակակոռուպցիոն կոմիտեի մնացած թափուր պաշտոնների համալրման համար նոր մրցույթ անցկացնում է սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված մրցութային հանձնաժողովը: