FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  426

Անմաքս առևտրի խանութները.
1. Անմաքս առևտրի խանութ են համարվում հատուկ սահմանված և հարմարություններով ապահովված կառույցները և (կամ) շինությունները (շինությունների մասերը), որոնք կազմված են առևտրի սրահներից և պահեստներից, ինչպես նաև օժանդակ շինություններից (առկայության դեպքում).
2. Անմաքս առևտրի խանութը համարվում է ստեղծված անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում անդամ պետության անձին ընդգրկելու օրվան հաջորդող օրվանից.
3. Անմաքս առևտրի խանութի գործունեությունը դադարեցվում է անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրից անմաքս առևտրի խանութի տիրապետողին հանելու օրվան հաջորդող օրվանից.
4. Անմաքս առևտրի խանութների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման, այդ թվում՝ տեսահսկման համակարգի տեղադրման պահանջները, դրանց ստեղծման և գործունեության կարգը, ինչպես նաև անմաքս առևտրի խանութներում ապրանքների իրացման կանոնները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ: