Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 32 Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հարցերով իրավասու պետական մարմինները. 1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացիներ) ապաստանի տրամադրման, փախստականի ճանաչման, ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչվածների իրավունքների իրացման և սույն օրենքով սահմանված այլ իրավահարաբերությունների հարցերով իրավասու պետական մարմիններն են` 1) Կառավարությունը. 2) լիազոր մարմինը. 3) ազգային անվտանգության մարմինները. 4) ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը. 5) արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Արտաքին գործերով լիազոր մարմին). 6) աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմին). 7) կրթության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Կրթության հարցերով լիազոր մարմին). 8) առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Առողջապահության հարցերով լիազոր մարմին). 9) խնամակալության և հոգաբարձության մարմինները (այսուհետ` Խնամակալության մարմիններ). 10) Հայաստանի Հանրապետության մարզպետների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները (այսուհետ` Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ). 11) այլ իրավասու պետական մարմիններ (այսուհետ` այլ մարմիններ). 2. Ապաստանի շնորհումը սույն հոդվածի 1-ին մասում թվարկված պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, և սույն օրենքի կամ ապաստանի և փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որևէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ: |