Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 126 Պետական մարմինների զեկույցները, հաղորդումները, հաշվետվությունները ներկայացնելու, շրջանառության մեջ դնելու և քննարկելու ընդհանուր կարգը. 1. Սահմանադրությամբ նախատեսված և (կամ) օրենքով ստեղծված պետական մարմինների զեկույցները, հաղորդումները, հաշվետվություններն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում և շրջանառության մեջ են դրվում Կանոնակարգով և Աշխատակարգով սահմանված կարգով. 2. Հարցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` 1) մեկամսյա ժամկետում, քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովում՝ առանց որևէ փաստաթղթի ընդունման. 2) երկամսյա ժամկետում, Խորհրդի սահմանած օրը քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում. 3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հետևյալ ընդհանուր կարգով՝ 1) մինչև 30 րոպե տևողությամբ հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս հարցն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, որից հետո նրան կարող են տրվել հարցեր. 2) հարակից զեկուցում չի լինում, եթե Կանոնակարգով կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ. 3) մտքերի փոխանակություն. 4) մինչև տասնհինգական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ հանդես են գալիս հարակից և հիմնական զեկուցողները: |