FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  52

Կատարողական վարույթի մասնակիցների և այլ անձանց միջնորդությունների և բողոքների ներկայացումն ու քննությունը.
1. Կատարողական վարույթի մասնակիցը և այլ անձինք պարտավոր են վարույթում ներկայացվող իրենց միջնորդությանը և բողոքին կցել տվյալ միջնորդության, բողոքի և դրանց կից փաստաթղթերի պատճենները կատարողական վարույթի մյուս մասնակիցներին ուղարկելու, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ այդ փաստաթղթերը նրանց կողմից ստանալու փաստը հավաստող ապացույցներ կամ ներկայացնել այդ պարտականությունը կատարելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ այն միջնորդությունների, որոնցով կատարողական վարույթի մասնակիցն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում կատարողական վարույթի մյուս մասնակիցների իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի և վարույթի ընթացքի վրա: Միջնորդության (բողոքի) և դրան կից փաստաթղթերի պատճենները չեն ուղարկվում կատարողական վարույթի մասնակցին նաև սույն օրենքով նախատեսված այն դեպքերում, երբ հարկադիր կատարողը տվյալ մասնակցին չի տրամադրում կատարողական վարույթի փաստաթղթերը.
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգի խախտմամբ ներկայացված, ինչպես նաև նախկինում մերժված միջնորդությունները և բողոքները նույն հիմքով ներկայացվելու դեպքում չեն քննարկվում, որի մասին միջնորդություն կամ բողոք ներկայացրած անձը տեղեկացվում է միջնորդությունը կամ բողոքը ստացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում։