FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  31

Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնությունների սահմանումը. Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել`
    ա) Հայաստանի Հանրապետության վարչապետը` սույն օրենքի 14 հոդվածի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում.
    բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները` պետական տուրքերի բոլոր տեսակների գծով` վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով.
    գ) դատարանները` սույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից.
    գ1) Սահմանադրական դատարանը` ելնելով դիմողի գույքային դրությունից.
    դ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, դեսպանը կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը` սույն օրենքի 15 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով վճարողի գույքային դրությունից.
    ե) պետական տուրքի վճարման գծով այլ արտոնությունները սահմանվում են օրենքով: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ազատվում է սույն օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից: Համահայկական բանկն ազատվում է գրանցման և լիցենզավորման համար սույն օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման ստեղծված հատուցման հիմնադրամն ազատվում է սույն օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից: