FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  18

Հայտին ներկայացվող պահանջները.
1. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան հայտին կցվում են՝
    1) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեխնիկական հատկորոշումները, որոնք պետք է ստուգված և հաստատված լինեն իրավասու պետական մարմնի կողմից.
    2) միասնական փաստաթուղթը, որը պարունակում է տեխնիկական հատկորոշումների հիմնական տարրերը՝ անվանումը, որի համար հայտարկվում է գրանցումը, արտադրանքի նկարագրությունը, անհրաժեշտության դեպքում նաև՝ փաթեթավորման կամ արտադրանքի պիտակավորման նկատմամբ կիրառվող հատուկ պահանջները, նշված աշխարհագրական գոտու սահմանների հակիրճ նկարագրությունը, ինչպես նաև արտադրանքի և սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի 2-րդ կետերի համաձայն աշխարհագրական միջավայրի կամ աշխարհագրական ծագման միջև եղած կապի նկարագրությունը, ներառյալ` անհրաժեշտության դեպքում արտադրանքի նկարագրության հատուկ տարրերը կամ դրա արտադրության մեթոդը, որոնք հաստատում են այդ կապը.
2. Գինիների համար աշխարհագրական նշում կամ ծագման տեղանուն գրանցելու դեպքում միասնական փաստաթուղթը պետք է պարունակի՝
    1) անվանումը, որի համար հայտարկվում է գրանցումը.
    2) տեխնիկական հատկորոշումների հիմնական տարրերը.
    3) գինու անալիտիկ և օրգանոլեպտիկ հիմնական հատկանիշները, իսկ աշխարհագրական նշման դեպքում՝ նաև օրգանոլեպտիկ հատկանիշների գնահատումը.
    4) գինեգործական հատուկ եղանակների կիրառման դեպքում՝ գինու պատրաստման համապատասխան առանձնահատկությունները.
    5) համապատասխան աշխարհագրական տարածքի սահմանների նշումը.
    6) յուրաքանչյուր հեկտարից ստացված բերքի առավելագույն չափը.
    7) խաղողի տեսակի կամ տեսակների նշումը, որից պատրաստվել է գինին.
    8) սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետին կամ համապատասխան դեպքում՝ 8-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետին վերաբերող մանրամասներ.
3. Սպիրտային խմիչքների համար աշխարհագրական նշում գրանցելու դեպքում միասնական փաստաթուղթը պետք է պարունակի՝
    1) սպիրտային խմիչքի անվանումը և կատեգորիան, որի համար հայտարկվում է գրանցումը.
    2) տեխնիկական հատկորոշումների հիմնական տարրերը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  18

3) սպիրտային խմիչքի նկարագրությունը, ներառյալ` դրա հիմնական ֆիզիկական, քիմիական և օրգանոլեպտիկ հատկանիշները, ինչպես նաև համապատասխան կատեգորիային պատկանող սպիրտային խմիչքների յուրահատուկ հատկանիշները.
    4) համապատասխան աշխարհագրական տարածքի սահմանների նշումը.
    5) սպիրտային խմիչքի պատրաստման եղանակի նկարագրությունը. համապատասխան դեպքերում՝ տվյալ տեղանքին հատուկ և անփոփոխ եղանակը.
    6) աշխարհագրական բնապայմաններին կամ աշխարհագրական ծագմանն առնչվող ցանկացած մանրամասն.
    7) ցանկացած պահանջ, որ սահմանված է տվյալ երկրի և (կամ) ազգային և (կամ) տարածաշրջանային օրենսդրությամբ.
    8) աշխարհագրական նշման ցանկացած լրացում և (կամ) տեխնիկական հատկորոշումներով նախատեսված արտադրանքի պիտակավորման ցանկացած հատուկ պահանջ.
4. Երաշխավորված ավանդական արտադրանքի հայտին պետք է կցվեն՝
    1) սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեխնիկական հատկորոշումները, որոնք պետք է ստուգված և հաստատված լինեն իրավասու պետական մարմնի կողմից.
    2) տեխնիկական հատկորոշումների նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների անվանումները, դրանց գտնվելու վայրը (հասցեները) և գործառույթները.
    3) փաստաթղթեր, որոնք ապացուցում են արտադրանքի յուրահատուկ և ավանդական բնույթը.
5. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող աշխարհագրական գոտուն վերաբերող հայտին կից, բացի սույն հոդվածի 1-ին մասում նշված տարրերից, պետք է ներկայացվի ծագման երկրում տվյալ անվանման գրանցումը հավաստող փաստաթուղթ.
6. Հայտին կից պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
7. Ներկայացուցչի միջոցով ներկայացված հայտին կցվում է լիազորագիր։