Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 65 Քաղաքապետի հարաբերությունները պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց Երևանի տարածքային ծառայությունների հետ. 1. Քաղաքապետը պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերություններում` 1) առաջարկություններ է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող Երևանին առնչվող հարցերի վերաբերյալ. 2) պետական կառավարման համակարգի Երևանի տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հրավիրում է մասնակիցների ուշադրությունը Երևանին առնչվող խնդիրների վրա. 3) Երևանի տարածքում ապօրինի շինարարության, ընդերքի օգտագործման, ինչպես նաև հողազավթումների, ապօրինի ծառահատման, որսագողության և ապօրինի ձկնորսության դեպքերի կանխման և արգելման հետ կապված` կարող է դիմել ոստիկանություն` համապատասխան աջակցություն ստանալու համար. 4) քաղաքապետը ոստիկանությանը տեղեկացնում է Երևանում կազմակերպվող միջոցառումների (ներառյալ` հավաքների և հանրային միջոցառումների) վերաբերյալ, որի պարագայում ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ այդ միջոցառումների ընթացքում հասարակական կարգը պահպանելու, ինչպես նաև Երևանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով. 5) քաղաքապետն իրավունք ունի պետական կառավարման համակարգի մարմին ներկայացնելու գրավոր, փաստարկված առաջարկություն` վերջինիս տարածքային ծառայության գործունեության վերաբերյալ։ |