FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  167

Միջնորդություն ներկայացնելը և դրա քննությունը.
1. Կատարված հանցանքները և դրանց համար նշանակված պատիժները նոր օրենքին համապատասխանեցնելու համար միջնորդությունը ներկայացվում է դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան.
2. Միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեն դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը, փաստաբանը՝ համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում.
3. Միջնորդությունը ներկայացնում է դատախազը, եթե համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք միջնորդություն չեն ներկայացրել: Դատախազը միջնորդությունը ներկայացնում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված եռամսյա ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում.
4. Միջնորդության քննությունն իրականացվում է դատախազի, դատապարտյալի, նրա օրինական ներկայացուցչի և առկայության դեպքում՝ փաստաբանի մասնակցությամբ.
5. Միջնորդության քննությունն սկսվում է միջնորդություն ներկայացրած անձի կողմից այն ներկայացնելով, որից հետո դատարանը լսում է դատավարության մյուս մասնակիցների կարծիքները: Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է հարցեր ուղղել միջնորդություն ներկայացրած անձին և մյուս մասնակիցներին.
6. Միջնորդության քննության արդյունքում դատարանը որոշում է կայացնում դատապարտյալին վերագրվող հանցավոր արարքները և նշանակված պատիժները նոր օրենքին համապատասխանեցնելու կամ միջնորդությունը մերժելու մասին.
7. Որոշման մեջ նշվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որին համապատասխանում է դատապարտյալի արարքը, ինչպես նաև այն պատիժը և պատժաչափը, որին համապատասխանում է դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժը և պատժաչափը: