Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 535 Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաներն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը. 1. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, ռադիոակտիվ նյութը, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ նյութը, սարքը կամ առարկան անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ անզգուշությամբ առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում, 2) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ 3) անզգուշությամբ առաջացրել է մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով. 4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով։ |